ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ակնհայտ է, որ իրենք 20 օրից ավելի ժամանակ էին ձգում, դա անում էին օրական մեր 150 տղաների կյանքերի գնով, մենք կարող էինք 3000 պակաս զոհ ունենալ. Մետաքսե Հակոբյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արայիկ Հարությունյանը 3-4 րոպեում հաջողացրեց 1992 թ-ից մինչև այսօր Հայաստանում և Արցախում գործող բոլոր իշխանություններին մեղադրել։ Գիտեք՝ Արայիկ Հարությունյանը մեզ մոտ մի անուն ևս ունի՝ նա «կինոյի տղան է»։ Ինչպես պատերազմի օրերին էր «կինոյի տղա» խաղում, այնպես էլ հիմա ամեն ինչ շոուի է վերածում և ստում։ Իր ամեն խոսքը այնպիսի ստերի շարան է, որ ինքը սկսել է խճճվել իր սեփական ստերի մեջ։

Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանն՝ անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի երեկվա հայտարարությանը, թե իր համար պատերազմի հետևանքները պարզ էին արդեն հոկտեմբերի սկզբին, բայց հայաստանյան քաղաքական ուժերն ընդհանուր հայտարարի չեն եկել պատերազմը կանգնեցնելու առումով և այդ օրերին համարում էին դավաճանություն։ Խոսելով մինչպատերազմյան սխալների մասին, որոնք ազդեցություն ունեցան պատերազմի ելքի վրա` նա մատնանշել է այն փաստը, որ երբ 1992 թվականի հունիսի 13-ից հայաթափվել են Շահումյանը, Մարտակերտը, Հադրութի, Մարտունու, Ասկերանի որոշ գյուղեր, «այդ բնակչությանը տեր չեն կանգնել, և ավելի քան 50 հազար հայ թողել է Արցախը:

«Պատերազմի ամենասկզբին, երբ ասում էր, որ քաղաքական ուժերի միջև համաձայնություն է եղել՝ նա միայն իր մասին էր խոսում, որովհետև նա ստրուկի հոգեբանությամբ ամեն առիթ օգտագործում էր իր հավատարմությունը ցույց տալու համար Նիկոլ Փաշինյանին և ստորակետի ճշտությամբ ինքը և իր քաղաքական թիմը համաձայն են Նիկոլ Փաշինյանի և նրա վարած քաղաքականության հետ։ Պատերազմի սկզբից մի քանի օր անց մեր խմբակցությունը բարձրաձայնեց այն մասին, թե ինչպես կարող է 21-րդ դարում պատերազմի ընթացքում խոսեն միայն զնեքերը։ Մենք տարակուսած էինք, թե ո՞ւր է մեր դիվանագիտությունը, ուր են բանակցությունները, ուր են գործընկերը, որոնց հետ իբրև թե այդքան սերտ աշխատում էիք, ինչու չեն միջամտում, ինչու չեն կանգեցնում պատերազմը։ Չէ, որ մենք յուրաքանչյուր օր կորցնում ենք միջինում 300 մեր տղաների, օրական, այդքան զինվոր էր նահատակվում կամ անհետ կորում։ Ինչին նա պատասխանում էր, որ մենք որևէ խնդիր չունենք, մենք առաջ ենք գնում, մենք հաղթողի կարգավիճակում ենք, այն ժամանակ նա նաև մեզ էր փորձում խաբել, բայց մենք ամեն -ինչ տեսնում էինք, որոհետև նույն տեղում էինք, որտեղ ինքն էր։ Երբ հստակ պահանջ հնչեց, որ եթե ինքը որևէ քայլ չձեռնարկի, ապա մենք պատվիրակություն ենք ստեղծում և գնում ենք պահանջելու Նիկոլ Փաշինյանից, որ դադարեցնի պատերազմը, որովհետև 21-րդ դարում չեն կարող միայն զենքերը խոսել, զենքերը խոսում են միայն այն ժամանակ, երբ լռում է դիվանագիտությունը՝ նա հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով մեզ թույլ չտվեց մեկնել Հայաստան։ Նա խոստացավ, որ փոխանցելու է մեր մտահոգությունները Հայաստանի վարչապետին։ Փոխանցե՞լ է, թե՞ ոչ, չեմ կարող ասել, արդյո՞ք իրենք երկուսով մեր վրա էլ են ծիծաղել ու չեն արել ամեն հնարավորը։ Իսկ հիմա նա փորձում է բոլորին մեղադրել, մեղքը իր տկար ուսերից գցել»։

Պատգամավորի դիտարկմամբ՝ Հարությունյանը փոխել է իր քաղաքական ուղղությունը կամ իրեն հուշել են, որովհետև «նա բացարձակ քաղաքական գործիչ չէ, այլ լավ առևտրական է»։

Անդրադառնալով նախորդ ղեկավարներին հասցեագրված մեղադրանքներին նա ընդգծեց, որ Հարությունյանն այնքան անամոթ է, որ իրեն թույլ է տալիս մեղադրանքներ հնչեցնել, երբ իր պատճառով այսօր Արցախը դատարկվում է։ «Այսօր 68 հազարով մարդկանց չես կարող պահել երկրում, ավելին՝ խնդիրը սոցիալական չէ , չնայած իր շրջապատում կան մարդիկ, որ նյութի համար շարունակում են վաճառվել, սակայն նորմալ քաղաքացիների համար Արցախում ապրելու միակ պայմանը անվտանգության երաշխիքն է, որը այս իշխանությունները ի վիճակի էլ չեն տալու։ Ինքը հիմա փորձում է քար գցել Փաշինյանի պարտեզը՝ մեղադրելով նրան, որ նա չկանգնեցրեց պատերազմը։ Կարծում եմ նրան այս առումով խորհուրդ տվողներ են եղել, քանի որ այլևս հնարավոր չէ թաքցնել, որ հոկտեմբերի կեսերին հնարավոր էր կանգնեցնել պատերազմը։ Հիմա արդեն ակնհայտ է, որ իրենք 20 օրից ավելի պարզապես ժամանակ էին ձգում, եթե հաշարկենք՝ իրենք միջինում այդ ժամանակը ձգում էին օրական մեր 150 տղաների կյանքի գնով, մենք կարող էինք 2.500-3000 պակաս զոհ ունենալ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular