Ամեն չորրորդ մարդ բախվում է կողմնակի էֆեկտների կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմեն չորրորդ մարդ բախվում է կողմնակի էֆեկտների կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո: Հիմնականում դրանք ոչ լուրջ կողմնակի էֆեկտներ են ներարկման հատվածում կամ գլխացավ: Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Lancet Infectious Diseases ամսագրում:
ZOE COVID Symptom Study հավելվածից տվյալների վերլուծությունը, որն անցկացրել են Լոնդոնի Թագավորական քոլեջից հետազոտողները, ցույց է տվել, որ Pfizer-ի եւ AstraZeneca-ի պատվաստանյութերով պատվաստումից հետո բնակչության մոտ կոմղնակի էֆեկտներն ավելի քիչ են, քան հաղորդվել է փորձարկումների ընթացքում:
Հետազոտությունը ցույց է տվել, որ՝
- Պատվաստվածների 25,4 տոկոսը նշել է մեկ կամ մի քանի կողմնակի էֆեկտ, այն դեպքում, երբ 66,2 տոկոսը հայտնել է մեկ կամ մի քանի տեղային կողմնակի էֆեկտների մասին;
- Կողմնակի էֆեկտների մասին հայտնել է մասնակիցների 13,5 տոկոսը Pfizer-ի առաջին դեղաչափի ընդունումից հետո, Pfizer-ի երկրորդ դեղաչափից հետո 22,0 տոկոսը, AstraZeneca-ի առաջին դեղաչափից հետո 33,7 տոկոսը;
- Ամենից հաճախ հանդիպող կողմնակի էֆեկտներից է եղել գլխացավը;
- Երկրորդ ամենահաճախ հանդիպող կողմնակի էֆեկտը՝ հոգնածությունը, մասնակիցների 8,4 եւ 14,4 տոկոսը հայտնել է Pfizer-ի առաջին եւ երկրդ դեղաչափից հետո հոգնածության մասին, իսկ 21,1 տոկոսը՝ AstraZeneca-ի առաջին դեղաչափից հետո հոգնածության մասին;
- Լոկալ կողմնակի էֆեկտներից է եղել նաեւ ցավը. Pfizer-ի առաջին եւ երկրորդ դեղաչափից հետո 57,2 եւ 50,9 տոկոսը հայտնել է ցավի մասին:
Հետաքրքիր է, որ կողմնակի էֆեկտները հաճախ հանդիպել են մինչեւ 55 տարեկան անձանց եւ կանանց մոտ: