ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամենածանր մեղադրանքը վարչապետի հասցեին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ պատերազմի արդյունքները պարզ էին արդեն հոկտեմբերի սկզբին, սակայն հայաստանյան քաղաքական ուժերն ընդհանուր հայտարարի չեն եկել. «Չի ձևավորվում քաղաքական կոնսենսուս կամ միասնական կարծիք՝ ընդդիմադիր, իշխանամետ, իշխանություն, և կարծես թե պատերազմը կանգնեցնելն այդ օրը համարում էին դավաճանություն»։

Սա հետպատերազմյան, թերևս, ամենասկանդալային հայտարարություններից մեկն է, որը նաև ուղիղ մեղադրանքներ է պարունակում Գերագույն գլխավոր հրամանատար Ն. Փաշինյանի հասցեին.

1. Ընդունում եք, որ հոկտեմբերի սկզբից կանխորոշված էր պատերազմի ընթացքը և հնարավոր պարտությունը։ Ընդունում եք, որ Օնիկ Գասպարյանը ճիշտ է, ով պնդում է որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար: Օնիկը ճիշտ էր, իշխանությունները ստում էին։

2. Ընդունում եք, որ 44 օր խաբել եք հանրությանը։ 44 օր շարունակ աշխատացրել եք խաբելու հրեշավոր համակարգ։ ժողովրդին զրկել եք պատերազմի մասին իրականությունն իմանալու և ընթացքը փոխելու հնարավորությունից։
Արծրուն Հովհաննիսյանը հանցավոր խմբի միայն երևացող կետն է։ Հոկտեմբերի սկզբից իմանալով, թե ուր է տանում պատերազմի ընթացքը դիտավորյալ խաբել եք ժողովրդին։

3. Ընդունում եք, որ մեր տղաներին տարել եք գիտակցված մահվան։ Հոկտեմբերի սկզբին իմանալով կորուստների և հետագա զարգացումների ընթացքը, դուք, ձեր վարչապետը մի քանի անգամ կոչերով դիմում էիք մեր երիտասարդներին, վերջերս զորացրվածներին վերցնել տանը եղած սաղավարտներն ու զրահաբաճկոնները և գնալ բայրաքթարների տակ զոհվելու։ Դուք գիտեիք ուր եք ուղարկում մեր երիտասարդներին։Անձամբ վարչապետ Փաշինյանը իր կոչերով գիտակցաբար մահվան է ուղարկել հազարավոր երիտասարդների։

4. Պատերազմի դադարեցումը չէր կարող քաղաքական կոնսենսուսի խնդիր լինել։ Ընդդիմադիր, իշխանամետ ուժերի միասնական կարծիքով չի դադարեցվում պատերազմը։ Դրա համար կա իշխանություն և քաղաքական պատասխանատվություն։ Դա հատկապես ձեր և ձեր վարչապետի պատասխանատվությունն էր։

5. Հոկտեմբերի 19-ին ՌԴ նախագահ Վլ. Պուտինի առաջարկով պատերազմի չդադարեցմամբ Հայաստանի իշխանությունը ստորագրել է հազարավոր նոր մահերի, նոր վիրավորների, անհետ կորածների, գերիների դատավճռի տակ։ Դուք եք հայտարարում, որ հոկտեմբերի սկզբին պատերազմի արդյունքներն արդեն պարզ էին։

6. Սա ամենածանր մեղադրանքն էր, որ հնչեց վարչապետի հասցեին իր իսկ զինակցի կողմից։ Մնացածը արդարացումներն այլևս անիմաստ են։

Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular