ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հոխորտանքով եւ ցինիզմով գոռում են, թե Հայաստանը ապագա ունի, այն դեպքում, երբ այդ հարցը վաղուց արդեն փակ էր. Մարուքյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հարյուրամյակներ շարունակ հայ հանրույթի ամենաառանցքային մտահոգության առարկան ընդամենը գոյությունը պահպանելն էր, այսինքն` գոյատեւելը, ողջ մնալը։ Պետականազուրկ ազգի համար սա ավելի քան օրինաչափ վարքագիծ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Բայց 1991-ին մենք հնարավորություն ստացանք լինել ու անել ավելին, քան պարզունակ գոյությունն է։ Անկախության հռչակումով եւ պատերազմում հաղթելով` մենք փակեցինք ապագա ունենալ-չունենալու պարզունակ ու կենցաղային էջը։ Հիմա արդեն մեր խնդիրը շատ ավելի բարդ էր ու բազմաշերտ`ստեղծել արդյունավետ եւ արդար պետություն, զարգացած տնտեսություն, մարտունակ բանակ եւ այսպես շարունակ։

Իսկապես, 30 տարվա ճանապարհ անցած պետությունում քաղաքական դիսկուրսը պետք է լիներ տնտեսության, ազատ շուկայական հարաբերությունների, ռեֆորմների, առողջապահական ու կրթական համակարգերի, սոցիալական արդարության եւ տարատեսակ այլ հիմնախնդիրների մասին։

Բայց ի՞նչ եղավ. Հայաստանում իշխանության եկավ մի քաղաքական ուժ, որը հայ ժողովրդին նորից վերադարձրեց գոյությունը պահպանելու, ապագա ունենալ-չունենալու պարզունակ եւ կենցաղային խնդրին։ Նրանք կոտրեցին պետության ողնաշարը, կործանեցին եւ ապականեցին բոլոր պետական ավանդույթները եւ այդքանից հետո լուրջ դեմքի արտահայտությամբ, հոխորտանքով եւ ցինիզմով գոռում են, թե Հայաստանը ապագա ունի։ Այն դեպքում, երբ այդ հարցը վաղուց արդեն փակ էր եւ ոչ ակտուալ։

Մեծ հաշվով այս պնդումն էլ է անհեթեթ, քանի որ ապագան ժամանակի անխուսափելի ընթացքն է, միեւնույն է` այն գալիս է ու գալու է, բայց այս պարագայում խնդիրը ոչ թե ապագան է, այլ դրա բովանդակությունը։

Ինչպիսի՞ ապագա ենք մենք ակնկալում ու կանխատեսում։ Եթե մեր ընթացքը դեպի ապագա անցնելու է Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի առաջնորդությամբ, ապա, վստահաբար, դա աղետի եւ կործանման ապագա է։

Ընդհանրապես ապագայի վերաբերյալ գործող իշխանության պատկերացումները ձեւախեղված են, քանի որ նրանք ներկայից դեպի ապագա ընթացքը պատկերացնում են անցյալի միջով։ Այսինքն, նրանք անպայման պետք է ներկայից հասնեն անցյալ, որ այդտեղից էլ ձգվեն դեպի ապագա։ Բայց դա անհնար արկածախնդրություն է, քանի որ մարդու ուժերից վեր է փոխել ժամանակի եւ տարածության օրենքները։

Այսինքն, այս իշխանությանը վիճակված է հավերժ խցանված մնալ անցյալում։ Այս իմաստով` նրանք տեղ չունեն Հայաստանի ու հայ ժողովրդի ապագայում, նրանք հեռացող անցյալականություն են եւ ոչինչ ավելին։

Մեր ժողովուրդն արժանի է առաջ նայող եւ իր ուղին իր ձեռքով գծող իշխանության»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular