ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ Իսրայելը չի ճանաչում Հայոց եղեռնը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

detaly.co.il-ն գրում է, որ հարցը, թե ինչու՞ Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը կախված է երկնքում: Արդյո՞ք հնարավոր է այն, որ հրեա ժողովուրդը, որը ինքն է դարձել ցեղասպանության զոհ իր գոյության ընթացքում ոչ մի անգամ հանդես չի եկել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման հայտարարությամբ, ինչպես դա արել են ավելի քան 30 երկրներ, և ինչը վերջերս արեց ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը: պատասխանը դրական է, այո: Եվ դա այն դեպքում, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հենց լեհաստանցի հրեա փաստաբան Ռաֆայել Լեմկինն է ստեղծել «ցեղասպանություն» տերմինը և հասել այն արգելող ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման: Նրանից հետո «ցեղասպանություն» բառը օգտագործման հաճախականությամբ հավասարվել է «ռասիզմ» բառին և առաջ անցել «մարքսիզմից»: Լեմկինը առաջինն է ցիտել Հիտլերին, որը հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին և նշել համաշխարհային հանրության կողմից հանցագործներին կանգնեցնելու և պատժելու անկարողությունը: Հիտլերի տրամաբանությունը պարզ էր. եթե աշխարհը լռում էր, երբ թուրքերը սպանում էին հայերին, ապա լուռ կմնա, եթե իրենք սպանեն հրեաներին: Եվ այդպես էլ եղավ: Իսրայելն ամեն տարի նշում է Եվրոպական հրեաների Հոլոքոստի օրը  հիշելով ցեղասպանության 6 միլիոն զոհերին: Բայց հայկական սպանդի թեման մնում է տաբու: Այդ մասին կարող են բարձրաձայն խոսել հասարակ քաղաքացիները, բայց ոչ Կնեսետի անդամները կամ նախարարները: Ինչո՞ւ: Այդ առեղծվածի մասին Ջերեմի Շարոնն է երկար հոդված նվիրել Jerusalem Post- ում: Նա հավաքելով բազում նոր տվյալներ հարցի պատմության վերաբերյալ ընթերցողներին ներկայացել է որպես մի իրական հրեա Դոն Կիխոտ, որը երկար տարիներ մենամարտում է իշխանությունների հետ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման հասնելու համար: Հայտնի փաստ է, որ 1.5 միլիոն հայերի կոտորածը, որոնց 1915-1917 թվականներին «Երիտթուրքական» կառավարության հրամանով կոտորել են թուրք զինվորները, աշխարհում ընդունվում է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Հենց այդ  օրինակի վրա է հիմնվել Լեմկինը առաջին անգամ այն ​​որակելով որպես ցեղասպանություն: Այնուամենայնիվ, այդ օրվանից մինչ օրս Թուրքիան շարունակում է մերժել իր պատասխանատվությունը և  սպառնում է իջեցնել դիվանագիտական, քաղաքական և տնտեսական բնույթի կապերի մակարդակը այն երկրների համար, որոնք համարձակվում են ընդունել Հայոց ցեղասպանության փաստը:

Այդ սպառնալիքները բավականին սթափեցնող ազդեցություն ունեն Իսրայելի վրա, քանի որ Թուրքիայի հետ բարենպաստ ռազմատնտեսական հարաբերությունները կարևոր են: Ավելի պարզ  ասած  թուրքերը Իսրայելի իշխանությունների համար ավելի կարևոր են, քան հայերը: Ընդ որում այդ դիրքորոշումը չի փոխվում անգամ Թուրքիայի հետ սուր հակադրություններից, փչացած դիվանագիտական ​​հարաբերություններից և Իսրայելի վրա նախագահ Էրդողանի կողմից պարբերաբար հնչող հարձակումներից հետո: Ըստ Շարոնի, Իսրայելում միակ մարդը, ով երկար տարիներ ձգտում է Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը Իսրայելի կառավարությունից հանդիսանում է հոգեբանության պրոֆեսոր Իսրայել Չարնին: Վերջերս լույս է տեսել նրա «Իսրայելի արատավոր պատասխանը Հայոց ցեղասպանությանը» նոր գիրքը: 1949 թվականին Թուրքիան է դարձել այն առաջին մահմեդական պետությունը, որը ճանաչել է Իսրայելը և նրա հետ դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատել: Դա չի կարելի թերագնահատել. հետագա տասնամյակների ընթացքում Թուրքիան ռազմավարական նշանակություն է ունեցել Իսրայելի համար, նա եղել է միակ բարեկամն ու դաշնակիցը այն տարածաշրջանում, որը ոչ միայն  լի է թշնամիներով, այլ նաև ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական մեծ նշանակություն: Թուրքիան Իսրայելին տրամադրել է օդային միջանցք դեպի Արևելք, ինչպես նաև համագործակցություն է իրականացրել պաշտպանության, առևտրի և զբոսաշրջության ոլորտում: Բայց սկսած 70-ականներից Իսրայելում հնչել են մտավորականների և հրապարակախոսների ձայներ, որոնք  պահանջել են ցեղասպանության ընդունման բարոյական պարտքը  գերադասել քաղաքականությունից: Եվ բոլորից ամենաբարձր հնչել է հենց պրոֆեսոր Իսրայել Չարնիի ձայնը: Պրոֆեսոր Չարնիի խոսքով  «պատկերը շատ պարզ է. Հայոց ցեղասպանությունը չճանաչելու հարցում Իսրայելի անբարո պահվածքը բացատրվում է Թուրքիայի հետ դիվանագիտական, ռազմական և առևտրային կապերի վերաբերյալ մտահոգությամբ, ինչը մի կողմ է մղել այն, ինչը պետք է դառնար բարոյական հրամայական հրեական պետության համար»: Ինչպես Չարնին է ասում «մենք հետապնդում ենք մեր սեփական շահերը, և դա առաջին արժեքն է, որի համար պետք է հոգ տանել, բայց դա ի հաշիվ նրա է, որը ըստ հրեական ավանդույթի ավելի կարևոր է. «Ձգտել արդարության, և միայն արդարության... »»:

Ռեալպոլիտիկ, թե՞ բարոյականություն: Շարոնը նաև մեջբերում է Արևելագիտության դոկտոր և Թուրքիայի փորձագետ Հայ-Էիտան Քոեն-Յանարոկակի ավելի գործնական դիրքորոշումը: Նրա կարծիքով, հաշվի առնելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարևորությունը, Հայոց ցեղասպանության ճանաչումը  Իսրայելի ազգային շահերից չի բխում:

«Ռեալպոլիտիկն իմ Աստվածաշունչն է, - ասել է Կոեն-Յանարոկակը,-և այդ տեսանկյունից Իսրայելը պետք է շատ զգույշ լինի և քայլեր չձեռնարկի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար»:

Նա ասում է, որ Իսրայելն ու Թուրքիան հավասարապես շահագրգռված են Սիրիայում իրանական ներկայությունը նվազագույնի հասցնելու հարցում, բացի դա Անկարայի հետ հարաբերությունների բարելավումը կօգնի Իսրայելին Միջերկրական ծովում գազի հանքավայրերի ստեղծումը ընդլայնելու ջանքերում: Վերջապես, Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության միակողմանի ճանաչումը կարող է վնասել նրա հարաբերություններին Ադրբեջանի հետ, որը Իրանի հետ ցամաքային սահման ունի և դաշնակից է Իսրայելին: Այնուամենայնիվ, պրոֆեսոր Իսրայել Չարնին պնդում է իր դիրքորոշումը և կոչ է անում զոհել «նեղ ազգային շահերը»՝ հանուն հին հրեական բարոյականության պահպանման.

«Մի՞թե դա այն դեպքը չէ, երբ էթիկական նկատառումները պակաս կարևոր չեն, քան ռեալպոլիտիկը»: Ավաղ, ամեն ինչում, ինչը վերաբերում է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ապա դա ներկայումս ձայն է բարբառո անապատի, որը ոչ ոք չի լսում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular