«Մարդկությունը բաց է թողել COVID-19-ը մեր կյանքից լիովին արմատախիլ անելու հնարավորությունը»․ ԱՀԿ ներկայացուցիչ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱռողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մարգարետ Հարիսը հայտարարել է, որ COVID-19-ը «չի պատրաստվում հեռանալ մեր կյանքից և այն արմատախիլ անելու հնարավորությունը, հավանաբար, վաղուց բաց է թողնվել»:
«Հիվանդության և մահվան դեպքերի թիվն այժմ ավելի բարձր է, քան եղել է համավարակի ամբողջ ընթացքում»,- AM Show-ին տված հարցազրույցում ասել է նա, հավելելով՝ վերջին շաբաթվա ընթացքում ամբողջ աշխարհում արձանագրվել է վարակման ավելի քան 2 մլն և մահվան ավելի քան 15 000 դեպք։
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ամբողջ աշխարհում հիվանդության դեպքերի թիվն աճել է 50 տոկոսով, իսկ մահացությանը՝ 90 տոկոսով։
«Այժմ մեր բնակչության շրջանում վիրուսն այնքան տարածված է, որ, հավանաբար, բաց ենք թողել այն լիովին արմատախիլ անելու հնարավորությունը»,- ասել է ԱՀԿ-ի ներկայացուցիչը՝ հավելելով, որ «այս վիրուսը չի պատրաստվում լքել մեզ»։