ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իրավունք»․ Կոմկուսը ընտրությունների վերաբերյալ որոշում դեռ չունի

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

««Իրավունքի» հետ զրույցում ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնակատար Երջանիկ Ղազարյանն ասաց, որ այս պահին դեռևս կուսակցության ղեկավար մարմինը որոշում չունի՝ արտահերթ խորհրդարա­նական ընտրություններին մասնակցու­թյան վերաբերյալ:

- Իհարկե, միշտ մեր կուսակցությու­նը մասնակցել է ընտրություններին առանձին, բայց այս պահին ոչ մի որո­շում չունենք: Ըստ իրադարձություննե­րի զարգացման՝ կհայտնենք մեր դիրքո­րոշումը: Դեռևս կա միայն վարչապետի հրաժարականի հայտարարությունը, ՀՀ նախագահը հրաման չի ստորագրել՝ արտահերթ խորհրդարանական ընտ­րությունների անցկացման մասին, ոչ էլ Կենտրոնական ընտրական հանձնաժո­ղովն է հայտարարությամբ հանդես եկել: Ընթացակարգ կա՝ հրաժարակա­նից հետո, վարչապետը երկու անգամ պետք է չընտրվի և այլն, այնպես որ, մինչև այդ, դեռ ժամանակ կա որոշում կայացնելու համար»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular