ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆիզուլիի և Զանգելանի միջազգային օդանավակայանները կառուցվում են Իրանի դեմ հարձակման համար. Համբարյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանի բռնապետը երեկ այցելել էր Արցախի օկուպացված հարավ-արևմտյան տարածքները և Կովսականում (Զանգելանում) մասնակցել է միջազգային նոր օդանավակայանի հինարկեքին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Գագիկ ՀԱմբարյանը:

«Հիշեցնեմ, որ մինչ այդ Իլհամը հայտարարել էր, որ Ֆիզուլիում ևս կկառուցվի միջազգային օդանավակայան, որը ծրագրված է ավարտել 2022 թ-ի ապրիլ-մայիսին...

Ստացվում է, որ Արցախի օկուպացված հարավային շրջաններում՝ Ֆիզուլիում և Զանգելանում, որոնք բավական մոտ են գտնվում իրար, Բաքուն կառուցում է երկու միջազգային օդանավակայաններ...

Աշխարհագրությանը և աշխարհաքաղաքական գործընթացներին լավ ծանոթ մարդիկ շատ արագ կկռահեն, որ կառուցվելիք այս երկու օդանավակայանները գտնվում են Իրանի սահմանին շատ մոտ և անհրաժեշտության դեպքում կարող են միջազգայինից վերածվել ռազմականի՝ համապատասխան ծառայություններ մատուցելով այն հակաիրանական ուժերին, որոնք Իրանի դեմ պլանավորված պատերազմում շատ մեծ տեղ են հատկացրել Ադրբեջանի, ինչպես նաև Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքներին, որտեղից ծրագրել են ոչ միայն ԱԹՍ-ներով և ռազմական ինքնաթիռներով հետախուզություն անել, ռազմական հարվածներ հասցնել Իրանին, այլև, առաջին հերթին, հաշվի առնելով Իրանի հյուսիս-արևմուտքում բնակվող թուրք-ադրբեջանցիների թիվը՝ սրել իրավիճակն Իրանի այդ շրջանում՝ դառնալով պլացդարմ նաև կենտրոնախույս և դիվերսիոն ուժերի Իրանի տարածք տեղափոխելու համար...

Արդեն զարմանալի չէ, որ օկուպացված տարածքաներում Բաքում դեռ որևէ բնակավայր չի կառուցել, բայց շատ արագ ինչ-որ միջազգային օդանավակայաններ է հապշտապ կառուցում... Դրանով նա իր շնորհակալությունն է հայտնում այն ուժերին, ովքեր օգնեցին Իլհամին կապիտուլյացիայի ենթարկել Հայաստանը և ցույց տալ, որ Բաքուն հավատարիմ և շնորհակալ է նրանց ու արագորեն նախապատրաստվում է Իրանի դեմ սպասվելիք ագրեսիային՝ համապատասխան պլացդարմեր ստեղծելով իր և Իրանի սահմանին...

Հավելեմ, որ ոչ պաշտոնական տվյալների համաձայն ամերիկյան, որոշ արևմտյան և իսրայելական զինվորականները շատ վաղուց են գնվում Ադրբեջանում և նույնիսկ Իրանի հետ սահմանամերձ շրջաններում գաղտնի և թոքրիկ բազաներ ունեն...

ԱՄՆ-ն և արևմուտքը նավթով և գազով հարուստ Իրաքի, Լիբիայի, Սիրիայի որպես կենտրոնաձիգ երկրներ դե ֆակտո վերացնելուց, ինչպես նաև Քուվեյթի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի, ԱՄԷ-ի, Օմանի նկատմամբ տոտալ վերահսկողություն սահմանելուց հետո նախապատրաստվում է իրանական նավթի և գազի զավթման ծրագրի իրականացմանը, որի մեջ Ադրբեջանն իր դերն ու տեղն ունի...

Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա Իրանի դեմ ծրագրված պատերազմը և նրա ենթադրյալ մասնատումը հակասում է մեր ազգային շահերին և կարող է ամբողջությամբ շրջափակման բերել մեր երկիրը, քանի որ չի բացառվում, որ հյուսիս-արևմտյան Իրանը, որի հետ մենք սահման ունենք, որպես Թեհրանի դեմ պատերզամին մասնակցելու "շնորհակալություն" հայտնի Բաքվին...

Հ.Գ. Անկարան, Բաքուն և նրանց գործընկերներն արցախյան երկրորդ պատերազմով, որի հետևանքով մենք պարտվեցինք, մեկնարտ տվեցին Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի մասնատմանը... Մինչ համապատասխան ուժերին և կենտրոններին հետաքրքրում են Իրանի նավթն ու գազը, նրանց դաշնակից Անկարան և Բաքուն իրականացնում են Էրդողանի նեոպանթուրքիստական և նեոօսմանական ծրագրերը...»,- գրել է Համբարյանը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular