ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմությունը ծաղրել է Էրդողանին՝ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը արձագանքելու համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի Ազգային հանրապետական ընդդիմադիր կուսակցության ղեկավար Քեմալ Քիլիդարօղլուն հայտարարել է, որ երկրի նախագահ Թայիփ Էրդողանը պատշաճ կերպով չի արձագանքել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Այս մասին գրում է РИА Новости-ին։

Ապրիլի 24-ին, Բայդենը պաշտոնապես ճանաչեց 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության կողմից  կազմակերպված և կատարված հայերի ցեղասպանությունը: Ի պատասխան այս հայտարարությանը՝ Էրդողանը նշել էր, որ խորապես վշտացած է այդ «անհարգալից խոսքերից», որոնք պատմության հետ աղերս չունեն, բայց միևնույն ժամանակ կարծիք է հայտնել, որ հունիսին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Բայդենի հետ իր հանդիպման ժամանակ կբացի երկկողմ հարաբերությունների նոր էջ։

Քիլիդարօղլուն հայտարարել է, որ այս պարագայում գործ ունեն ապաշնորհ վարչակազմի հետ, քանզի Էրդողանը, ինչպես սպասում էին բոլորը, իրեն պահեց ոչ թե առյուծի այլ կատվի պես։ Ընդդիմադիր գործիչը ցավալի է որակել գործընթացը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular