ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արա Վարդանյանի վերաբերյալ քրեական գործը կքննի դատավոր Արմինե Մելիքսեթյանը

ԻՐԱՎՈՒՆՔ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական-տեղեկատվական համակարգից։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արա Վարդանյանը 2009 թվականի մայիսի 18-ից մինչեւ 2018 թվականի հուլիսի 20-ը զբաղեցնելով ՀՀ կողմից հիմնադրված «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը, շահադիտական նպատակներով իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, էական վնաս է պատճառել հիմնադրամի օրինական շահերին, ինչն առաջացրել է ծանր հետեւանքներ, ինչպես նաեւ 2017-ից 2018 թվականներն ընկած ժամանակահատվածում պաշտոնեական կեղծիք կատարելով հափշտակել է իր կառավարմանը վստահված հիմնադրամի առանձնապես խոշոր չափերի գույքը, այնուհետեւ կեղծված պաշտոնեական փաստաթղթերն այլ կեղծ փաստաթղթերով փոխարինելու նպատակով կատարել է պաշտոնեական նոր կեղծիք:

Գործով մյուս մեղադրյալը Ավետիք Հարությունյանն է, ում մեղադրանք է առաջադրվել առ այն, որ նա 2004 թվականի մարտի 22-ից հանդիսանալով ՀՀ կողմից հիմնադրված «Հայաստան» համահայկական հիմնադրամի 100% ղեկավարման հանձնված «ՀԱՏՄ» ՍՊ ընկերության տնօրենը, այսինքն՝ պաշտոնատար անձ, պաշտոնեական կեղծիք կատարելով, օժանդակել է Արա Վարդանյանին՝ առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելուն, ինչպես նաեւ պաշտոնեական կեղծիքի կատարմանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular