ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վտանգված է հակառակորդի վերահսկողության տակ անցած ավելի քան 2 000 հուշարձան. Արցախի ԿԳՄ նախարար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանի համոզմամբ՝ Ադրբեջանը հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, այն նենգափոխելու ինստիտուցիոնալ քաղաքականություն է վարում: Նախարարությունը, համագործակցելով թե՛ տեղական, թե՛ միջազգային կառույցների հետ, փորձում է քայլեր ձեռնարկել հակառակորդի վերահսկողության տակ անցած հայկական հարուստ ժառանգությունը պահպանելու ուղղությամբ, սակայն, ըստ Ղարախանյանի, դեռևս չկան այն սաստող քայլերը, որոնք Ադրբեջանին կստիպեն կանգ առնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն այս մասին ասել է ապրիլի 27-ին «Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» խորագրով համաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ հանդիպմանը:

Նա ընդգծել է, որ այս պահին վտանգված է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների մոտ 2 000-ի հասնող հուշարձանի ճակատագիրը:

«Վտանգված է 13 վանական համալիրի, 122  եկեղեցու, 52 ամրոցի, 523 խաչքարի և չորս մատուռի ճակատագիր: 127 դպրոցական գրադարանը 617 հազար գրքով մնացել է օկուպացված տարածքներում, 3 շրջանային գրադարան՝ 68 հազար 398 գրքով»,- նշել է Ղարախանյանը:

Անդրադառնալով թանգարաններին՝ նախարարը տեղեկացրել է, որ տասը պետական և երկու մասնավոր թանգարան է մնացել օկուպացված տարածքներում՝ 20 000 նմուշով:

Թանգարաններից են Հադրութի Արթուր Մկրտչյանի անվան թանգարանը, որտեղ 7680 ցուցանմուշ է եղել, որոնց թվում  և Մկրտչյանի անձնական իրերը, Թևան Ստեփանյանի անվան և այլ թանգարաններ: Լուսինե Ղարախանյանը հիշեցրել է, որ Շուշի քաղաքի Պատմության թանգարանն է 5000 ցուցանմուշով անցել հակառակորդի վերահսկողության տակ, Երկրաբանական պետական թանգարանը՝ 403 նմուշով, Կերպարվեստի պետական թանգարանը՝ 673 նմուշով, Գորգերի թանգարանը, որի ցուցանմուշների մեծ մասը հնարավոր է եղել տարհանել, և այլ թանգարաններ:

Ղարախանյանի խոսքով՝ Ադրբեջանի վերահսկողության տակ է մնացել Տիգրանակերտի պատմահնագիտական ամրոց-թանգարանը, իսկ Հունոտի կիրճը դեռ չեզոք գոտում է: Ղարախանյանը հայտնել է, որ Ազոխում պեղումների ժամանակ հայտնաբերված բոլոր ցուցանմուշները տարվել են Ադրբեջան, ինչի ապացույցներ կան։

«Այսօր սկսվել է երկրորդ Եղեռնը. Եղեռն` Եղեռնից հետո։ Մենք տարբեր ճանապարհներով՝ խաղաղապահների, ԱԳՆ-ի և միջազգային կառույցների միջոցով փորձում ենք կանխել դա, բայց դեռ չկան սաստող այն կոնկրետ քայլերը, որոնք Ադրբեջանին ստիպեն կանգ առնել»,-նշել թ նա:

Ըստ Ղարախանյանի՝ Ադրբեջանն իր քաղաքականությունը երկու ուղղությամբ է առաջ տանում` հայկական հուշարձանների ոչնչացում և դրանց` որպես ալբանական մշակույթի մաս ներկայացնելու փորձեր։ «Սա հարված է մեր ինքնությանը»,- շեշտել է նախարարը:

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը ոչնչացնում և փորձում է ոչնչացնել Արցախի գրավյալ տարածքներում առկա հայկական մշակութային և կրոնական ժառանգության կոթողները: Վերջին օրերին տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Ադրբեջանը ցանկանում է փոխել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու արտաքին տեսքը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular