ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սու-57 կործանիչները կմտնեն Ալժիրի սպառազինության մեջ 2030 թվականին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

sm.news-ը գրում է, որ Ալժիրը կստանա հինգերորդ սերնդի ռուսական Սու-57 14 կործանիչներ մինչև 2030 թվականը: Այս մասին հայտնել է «Mena Defense» հրատարակությունը։ Կործանիչներին հանձնարարվելու է անվտանգության ամրապնդման և հնարավոր ագրեսիայի կանխման ​​խնդիր:

«Առաքման այդքան երկար ժամկետը կապված է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի համար Սու-57 կործանիչներ արտադրելու առաջնահերթությամբ», - նշել է  գործակալությունը:

Աղբյուրը մեջբերել է ռազմական փորձագետ Օլեգ Լուկյանովի կարծիքը, որը հայտարարել է.

«Եթե այդ հրապարակումը պաշտոնապես հաստատվի, ապա դա նշանակում է, որ Ալժիրը, ի վերջո, դարռնում է աշխարհում առաջին երկիրը, որը Ռուսաստանից գնել է 5-րդ սերնդի Սու-57 կործանիչներ: Այսինքն նա առաջ է անցել Չինաստանից, Հնդկաստանից և Թուրքիայից, որոնք նույնպես այդ գերժամանակակից ինքնաթիռների գնորդների հիմնական հավակնորդներից են»:

Ալժիրի հետ պայմանագրի արժեքը կարող է հասնել 2 միլիարդ դոլարի: Այդ դեպքում ստացվում է, որ յուրաքանչյուր ՍՈւ-57-ի գինը կազմում է մոտ 143 միլիոն դոլար: Ալժիրին անհրաժեշտ են նոր ինքնաթիռներ Արևմտյան Սահարայում Մարոկկոյին դիմակայելու համար: Ինչպես նշել է Լուկյանովը, մարոկացիները զենք են գնում ԱՄՆ-ից, բայց հինգերորդ սերնդի կործանիչների գնումները բացառվում են:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular