ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կատաղեցրել է Թուրքիային, բայց էրդողանը չի կարող կտրուկ պատասխանել դրան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

telegraf.com.ua-ն գրում է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ճաանաչել է 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրությունում  հայերի մասսայական սպանություններն ու դեպորտացիան որպես ցեղասպանություն։ Այն մասին, թե ինչո՞ւ է դա տեղի ունեցել հիմա telegraf-ին պատմել է Ուկրաինայի ապագայի ինստիտուտի միջազգային քաղաքականության փորձագետ Իլյա Կուսան։

«Հայոց ցեղասպանության ճանաչումը Բայդենի նախընտրական խոստումն էր և դրա մասին բարձրաձայնելու ժամանակ է ընտրվել ցեղասպանության 106-րդ տարելիցը», - բացատրում է Իլյա Կուսան:

Ըստ փորձագետի` Թուրքիան և ԱՄՆ-ն այժմ շատ հակասություններ ունեն:

«Նրանք տարբեր տեսակետներ ունեն տարածաշրջանային խնդիրների, գլոբալ անվտանգության, քրդերի, ինքնիշխանության, մարդու իրավունքների և որպես կառավարության մոդել ազատական ​​ժողովրդավարական զարգացման մասին: Բացի այդ, վեճեր կան Սիրիայի, Լիբիայի, Իրաքի, Կիպրոսի, Հունաստանի և Ռուսաստանի հարցերով», - նշել է Իլյա Կուսան:

Նա կարծում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը քիչ բան ունի արձագանքելու Միացյալ Նահանգների նման քայլին: Եվ փաստ չէ այն, որ նա նման ցանկություն ունի:

«Նա հնարավորություն չունի ուղղակիորեն հարվածել ԱՄՆ-ին: Առավելագույնը կլիներ Թուրքիայում գտնվող ԱՄՆ-ի ռազմաբազաների կարգավիճակի վերանայումը կամ Սիրիայում քրդերի հետ սրացման սաստկացումը: Բայց դա ի պատասխան Բայդենի հայտարարության չափազանց կոշտ արձագանք կլինի», - ասել է Իլյան:

Նա նաև նշել է, որ Թուրքիան հավանաբար դուրս չի գա ՆԱՏՕ-ից ի պատասխան ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման:

Նկատենք, որ, ըստ տարբեր գնահատականների, 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրության տարածքում 600 հազարից 1,5 միլիոն հայ է զոհվել: Դա ցեղասպանություն են ճանաչել աշխարհի 30 երկրներ: Թուրքիան չի ժխտում այդ ժամանակ հայ բնակչության շրջանում բազմաթիվ զոհերի փաստը, բայց հրաժարվում է դա որակել որպես ցեղասպանություն: Ի դեպ, Ուկրաինան նույնպես չի ճանաչել այդ օրերի իրադարձությունները որպես ցեղասպանություն, քանի որ Հայաստանը 1932-1933 թվականների Գոլոդոմորը չի ճանաչել որպես ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular