ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ը գնահատել է Թուրքիայի հետ հարաբերությունները Հայոց ցեղասպանության մասին Բայդենի խոսքերից հետո

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վերջին հայտարարությունը չպետք է ազդի ԱՄՆ-ի և Թուրքիայի ռազմական հարաբերությունների վրա: Այս մասին ապրիլի 26-ին հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին, գրում է Известия-ն:


«Մենք որևէ փոփոխություն չենք ակնկալում Թուրքիայի հետ ռազմական հարաբերություններում: Թուրքիան ՆԱՏՕ-ում [մեր] դաշնակիցն է: Մենք չենք ակնկալում, որ նախագահի այս հայտարարությունը, որը նա արեց հանգստյան օրերին, ինչ-որ կերպ կազդի դրանց վրա», - ասել է նա:

Քիրբին նաև հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգների և Թուրքիայի ռազմական կապերը միայն կուժեղանան:


Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Բայդենը Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի սկզբի իրադարձությունները որակել է որպես Հայոց ցեղասպանություն: Նախագահի պաշտոնում նրա նախորդները խուսափում էին օգտագործել այդ տերմինը:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է դադարեցնել համագործակցությունն ԱՄՆ-ի հետ պաշտպանության և տնտեսության ոլորտում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular