ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսական կողմը կասկածներ չունի Հայաստանում արտահերթ ընտրությունների հաղթողի հարցում․ «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում սպասվող ընտրություններին ուշի-ուշով հետեւում են տարածաշրջանի բոլոր երկրները, եւ բացառություն չի կարող լինել Հարավային Կովկասի հիմնական խաղացող Ռուսաստանը: Ըստ մեր աղբյուրների` Հայաստանում տեղի ունեցած բոլոր ընտրություններից առաջ ռուսները սեփական սոցհարցումներն ու հանրային կարծիքի ուսումնասիրություններն են իրականացրել ու հետագա քայլերը պլանավորել են՝ համաձայն այդ տվյալների:

Մասնավորապես, անցած շաբաթ ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությանը բավական ուշագրավ հայտարարություն արեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի հետազոտող Ստանիսլավ Պրիտչինը, ում խոսքից պարզ էր դառնում, որ ռուսաստանի քաղաքագիտական շրջանակներն, այնուամենայնիվ, հավատում են Նիկոլ Փաշինյանի՝ բարձր հավանականությամբ հաղթանակին:
Ընդ որում, ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ մոտ մեկ ամիս առաջ Հայաստան են ժամանել բավականին բարձր վարկանիշ ունեցող սոցիոլոգներ, որպեսզի ստանան ու գնահատեն սպասվող ընտրություններում գործող ֆիգուրների շանսերը։ Սակայն մասնագետների ուսումնասիրությունների ու իրականացրած հարցումների արդյունքները ընդդիմադիր հատվածի համար հիասթափեցնող են եղել։

Այս ամենից պարզ է դառնում, որ Հայաստանում դեռեւս ուժեղ ընդդիմություն չկա, ինչը ոչ պակաս ողբալի է, քան երկրում ստեղծված բարոյահոգեբանական հետպատերազմյան մթնոլորտը: Առանց ուժեղ ընդդիմության հնարավոր չէ հաջողություն արձանագրել ու ստիպել իշխանություններին ճիշտ աշխատել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular