ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տպավորություն ունեմ, որ նպատակ է դրված կամ քողարկելու իրականությունը կամ էլ․․․

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տիգրան Աբրահամայանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հետպատերազմյան ժամանակահատվածում պետական կառույցների նկատմամբ վստահությունը պատմական մինիմումի է հասել։

Հատկապես անվտանգության ապահովմամբ զբաղվող կառույցների և դրանց պաշտոնական հաղորդագրությունների նկատմամբ վստահության նման ցածր մակարդակն ինքնին անվտանգության սպառնալիք է։

Սահմանային փխրուն իրավիճակի պայմաններում, երբ գրեթե յուրաքանչյուր օր, ԱԱԾ սահմանապահ զորքերի, ԶՈՒ բանակային կորպուսների կամ պաշտպանության բանակի պահպանության հատվածներում տարբեր բնույթի սադրանքներ են գրանցվում, պետական կառույցների օպերատիվ, արդյունավետ աշխատանքը բոլոր մակարդակներում խիստ կարևոր է։

Սակայն օբյեկտիվ իրադրության և պաշտոնական հաղորդագրությունների հաճախակի հակասությունները, դեպքեր թաքցնելը, օպերատիվություն չապահովելը ոչ միայն պարբերական բնույթ են կրում, այլ լուրջ վնասներ են հասցնում տեղեկատվական անվտանգության ապահովման գործընթացին։

Պաշտպանության նախարարության, Գլխավոր շտաբի հաղորդագրությունների նույնիսկ հպանցիկ դիտարկումը ցույց է տալիս, որ այս կառույցում առաջնայինը երկրորդականից տարբերակելու լուրջ խնդիր ունեն։ Հասկանալի է, որ ինչ իջեցնում են «վերևից», այնպես էլ ներքևի օղակներում շարժվում են։ Տպավորություն ունեմ, որ նպատակ է դրված կամ քողարկելու իրականությունը կամ էլ մինչև հիմա չեն գիտակցել իրենց անելիքներն ու ասելիքները ամենատարբեր հարթություններում։

Հետո էլ զարմանում են, թե ինչու է հանրությունն օգտվում ոչ պաշտոնական տեղեկատվությունից, սպառում անհուսալի հարթակներում, աղբյուրներում շրջանառվող կեղծ կամ ոչ ամբողջական տեղեկությունները։ Տեղեկատվական վակում է, որի գլխավոր մեղավորը համապատասխան կառույցներն են, որոնք բացի իրենց բուն անելիքից ամեն ինչով զբաղվում են»։

 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular