ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օձի սևն էլ սատկի՝ սպիտակն էլ. Էդմոն Մարուքյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ ռազմագերիների և փախստականների թեման կարողացանք բարձրացնել ԵԽԽՎ լիագումար նիստին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԵԽԽՎ ՀՀ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։ Նա նշեց, որ ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ բացի Թուրքիայից ու Ադրբեջանից՝ բոլոր մյուս ներկայացուցիչները շեշտել են, որ հայ գերիներին անհրաժեշտ է անհապաղ վերադարձնել հայրենիք։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր և ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանը նշեց, որ միջազգային ճնշումը պետք է շարունակել Ադրբեջանի վրա ու այս առումով կարևոր ու մեծ անելիք ունի խորհրդարանական դիվանագիտությունը։

Իր հերթին ԵԽԽՎ պատվիրակության անդամ և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ասաց, որ Եվրոպական դատարանը դիմել է Նախարարների խորհուրդ, ինչը եզակի դեպք է, որովհետև շատ հազվադեպ է անհրաժեշտություն առաջանում դիմել այդ խորհրդին, իսկ պատճառն այն է, որ Ադրբեջանը հրաժարվում է համագործակցել դատարանի հետ։

Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, թե ինչու ճեպազրույցին ներկա չեն ԲՀԿ խմբակցության պատգամավորները՝ Ռուբինյանն ասաց, որ ամենայն հավանականությամբ դա պայմանավորված է վերջիններս աշխատանքային գրաֆիկով։

Անդրադառնալով Սամվել Ֆարմանյանի այն հայտարարությանը, որտեղ նա ասում էր, որ հայաստանյան շահերի տեսանկյունից քաղաքական կոպտագույն վրիպում է ԵԽԽՎ օրակարգում հայ ռազմագերիների հարցի ներառումը, Ռուբինյանը պատասխանեց. «Բոլոր հնարավոր հարթակները պետք է օգտագործել հայ ռազմագերիների հարցը բարձրացնելու համար»։

Նույնը նշեց նաև Վլադիմիր Վարդանյանը շեշտելով, որ ռազմագերիների վերադարձը մարդասիրական իմպերատիվ իրավունք է, որը պետք է իրականացվի։

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանից էլ լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարականից հետո շարունակում է պաշտոնավարել, այնինչ իրավաբաններն ասում են, որ դա անօրինական է, Մարուքյանն ասաց, որ կիրառվում է նախկինում եղած նախադեպը։

ԼՀԿ ղեկավարը շեշտեց, որ այժմ Սահմանադրությունն իրենց ուզածով փոխածները դժգոհում են, որ ներկա իշխանությունն օգտվում է այդ օրենքներից, իսկ ներկա իշխանությունն էլ չփոխեցին այդ օրենքները, այլ իրենք էլ սկսեցին օգտվել այդ օրենքներից՝ հետևաբար ումից ինչ են եկել պահանջում։

«Օձի սևն էլ սատկի, սպիտսկն էլ», - իր խոսքն ավարտեց Մարուքյանը` նկատի ունենալով նախկին ու ներկա իշխանություններին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular