ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շնորհակալություն բոլոր մարդկանց, ովքեր աջակցում են ինձ. Մալխաս Ամոյան

ՍՊՈՐՏ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի առաջնության ընթացքում ստացավ աջակցության համար:

«Նախ և առաջ ես իմ երախտագիտությունն եմ հայտնում Աստծուn այն ամենի համար, ինչ նա ինձ տվել է, և ուզում եմ նաև մեծ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցում են և անհանգստացած են ինձ համար և հավատում են ինձ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրել է Ամոյանը ֆեյսբուքյան էջում:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Վարշավայում ընթացող Եվրոպայի առաջնության 72 կգ քաշային կարգի եզրափակիչում Ամոյանը մրցեց Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր վրացի Շմագի Բոլքվաձեի հետ:Ամոյանը զիջեց 1:4 հաշվով և նվաճեց արծաթե մեդալ:

Ամոյանը 2018 թվականի աշխարհի և 2019 թվականների Եվրոպայի երիտասարդների առաջնությունների ոսկե մեդալակիր է:

Ավելի վաղ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ էին դարձել Ռուդիկ Մկրտչյանը և Սլավիկ Գալստյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular