ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ ապրիլի 25

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը կարող է նշանավորվել մեծ փոփոխություններով: Դուք պատրաստ կլինեք ձեր կյանք նոր բան մտցնել, կաշխատեք դրա համար ցանկացած հնարավորություն օգտագործել: Բայց կարևոր կլինի չմտածված քայլերից հետ կանգնելը, ձեր յուրաքանչյուր արարքի հնարավոր հետևանքները նկատի առնելը: Մի տաքացեք, աշխատեք ղեկավարվել առողջ բանականությամբ, այլ ոչ թե հույզերով: Այդ դեպքում ձեզ մոտ ամեն ինչ կստացվի, զղջալու կարիք էլ չի լինի:

Հավանական են հաջող զուգադիպություններ: Աշխատեք խուճապի չմատնվել և ստեղծված իրավիճակից առավելագույն օգուտ քաղել: Եթե դուք ձեզ ճիշտ պահեք, շատ բանի կհասնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը բավական լարված կսկսվի: Ամենատպավորվող Ցուլերը կարող են հուզվել ու անհանգստանալ, քանի որ այդ հատվածում շատ բան ծրագրի համաձայն չի ընթանալու: Բայց ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Շատ բաների կհաջողվի այլ կերպ նայել, դուք հնարավորություններ կնկատեք, որոնք նախկինում չեք տեսել:

Օրվա առաջին կեսը հարմար է ինքնուրույն գործունեության համար, իսկ երկրորդին օգտակար կլինի ընդհանուր նպատակներին հասնելու համար համախոհների հետ միավորվելը: Երեկոն հրաշալի է հին ծանոթների, ընկերների ու հարազատների հետ հանդիպելու համար: Դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հաջող կդասավորվի, անհանգստանալու բան չկա: Հաճախ հաջողությունն ինքը ձեր ձեռքը կընկնի, և նման իրավիճակներում դուք խուճապի չեք մատնվի, անսխալ կընտրեք նպատակին տանող ճամփան: Հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդկանց հետ, որոնք հետո ձեզ կարևոր ծառայություններ կմատուցեն:

Դժվար չի լինի բարենպաստ տպավորություն թողնելը, բավական է միայն ձեզ բնական պահեք: Չեն բացառվում սիրային տարվածությունները: Ինչ-որ մեկը կարող է ձեզ առաջին հայացքից սիրահարվել, և այդ ժամանակ հարաբերություններն արագ կզարգանան ու շուտով կսկսեն կարևոր դեր խաղալ ձեր կյանքում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ օր է գործերի մասին զրուցելու, աշխատանքի ու բիզնեսի, ֆինանսների և ունեցվածքի հետ կապված ցանկացած հարց քննարկելու համար: Դուք լուրջ և մանրուքներին ուշադիր կլինեք, կհենվեք փաստերի վրա և պատրաստ կլինեք լսել լավ խորհուրդները:

Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի նաև կյանքի մյուս ոլորտներում: Հավանական են դրական փոփոխություններ այն մարդկանց հետ հարաբերություններում, որոնց հետ լեզու գտնելը վերջերս դժվար էր: Հիմա հեշտությամբ փոխզիջման կհասնեք, լուծում կգտնեք, որը բոլորին ձեռնտու կլինի: Բաց մի թողեք կարևոր հարցերը քննարկելու համար բարենպաստ պահը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բավական անհանգիստ, բայց հետաքրքիր և արդյունավետ օր է: Կարևոր կլինի առաջնահերթությունները ճիշտ դնելը, ժամանակն ու էներգիան զուր չվատնելը: Դրանում նշանի ներկայացուցիչներին կօգնի ավելի վաղ ձեռք բերած փորձը: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները, ինչպես նաև հանդիպումները մարդկանց հետ, որոնց հասցրել եք կարոտել:

Որոշ Առյուծների սիրային անակնկալներ են սպասվում: Բարենպաստ օր է ժամադրության, սիրելիի հետ հանդիպելու համար: Դուք զրույցի բազում հետաքրքիր թեմաներ կգտնեք, բաց չեք թողնի միմյանց ուրախացնելու շանսը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Դուք լավատեսորեն տրամադրված կլինեք և երբեմն կգերագնահատեք ձեր հնարավորությունները: Լավ է պատրանքներ չկառուցեք, աշխատեք իրատես լինել: Դա կօգնի հետ կանգնել շտապողական դատողություններից ու արարքներից, որոնց համար ավելի ուշ զղջալու էիք: Հնարավորություն կունենաք ավարտին հասցնել այն գործերը, որոնց արդեն իսկ մեծ ուժեր եք նվիրել: Դուք սպասվածից լավ արդյունք կստանաք:

Շրջապատողներին կհիացնեն ձեր ձեռքբերումները: Շատ Կույսեր այսօր համախոհներ կգտնեն, որոնց վրա կարող են դժվար պահին հույս դնել: Չի բացառվում ընկերական հարաբերությունների սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հրաշալի օր է ինչ-որ օգտակար ու հետաքրքիր բանով զբաղվելու համար: Կարող եք վերադառնալ նրան, ինչը նախկինում չի հաջողվել իրագործել: Այս անգամ աստղերը ձեր կողմից կլինեն, և ամեն ինչ կստացվի: Չեն բացառվում հաճելի լուրերը, որոնց համար շատ ուրախ կլինեք:

Օրը հարմար է հին ընկերների հետ շփվելու համար: Հանդիպումը կոգեշնչի, դրական հույզեր կպարգևի: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Կարող եք չծրագրված գնումներ անել, դուք անպայման գոհ կմնաք դրանցից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկիզբը բավական անհանգիստ կլինի: Նոր առաջադրանքներ կլինեն, որոնցից հաճախ միայն դուք կկարողանաք գլուխ հանել: Շատ Կարիճներ պիտի փոխեն ծրագրերը, որոշ գործեր հետաձգեն: Երբեմն դա կստիպի նյարդայնանալ: Մի կասկածեք, որ ամեն ինչ կհասցնեք, եթե առաջնահերթությունները ճիշտ դնեք:

Օրվա երկրորդ կեսը բացառապես արդյունավետ կանցնի: Այդ հատվածում ձեզ պետք կգա այն, ինչ ավելի վաղ եք հասցրել սովորել: Հավանական են չծրագրված, բայց հաճելի հանդիպումներ մարդկանց հետ, որոնց վաղուց չեք տեսել: Զրույցի համար բազում թեմաներ կգտնվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հաջող կդասավորվի, եթե լուրջ տրամադրվեք և հույս չունենք, որ աստղերն ամեն ինչ ձեր փոխարեն են անելու: Ամենայն հավանականությամբ, ստիպված եք լինելու ջանքեր գործադրել, որպեսզի հասնեք դրված նպատակներին: Ամեն ինչ չէ, որ միանգամից կստացվի, հաճախ ուզած արդյունքին հասնելու համար պիտի մի քանի փորձ ձեռնարկեք:

Հավանական են չծրագրված ծախսեր: Լավ է չշտապեք գնումների հարցում, հատկապես՝ խոշոր գնումների: Չարժե շտապելով գումարի հետ կապված որոշումներ ընդունել կամ գործարքներ կնքել, եթե դրանց հուսալիության հետ կապված թեկուզ մի փոքր կասկած ունեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Դուք բազում օգտակար բաներ կանեք, ընդ որում՝ ոչ միայն ձեր, այլև ուրիշների համար: Շրջապատողները շնորհակալ կլինեն հոգատարության և աջակցության համար, ինչպես նաև նրա համար, որ ձեզ բացառապես նրբանկատ կպահեք: Նախկինում լարված հարաբերությունները նշանակալիորեն դեպի լավը կփոխվեն:

Հնարավոր են անսպասելի առաջարկներ: Դուք առանց երկար մտածելու դրանց համաձայնությամբ կպատասխանեք և չեք զղջա դրա համար: Հարմար օր է նոր բան ստանձնելու համար: Դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին, գլուխ կհանեք նրանից, ինչի մասին նախկինում միայն մոտավոր պատկերացում ունեիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բազում գաղափարներ կունենաք: Դրանք բոլորը ձեզ լավը կթվան, իրականում էլ վատը չեն լինի, բայց դեռևս չեն կարող իրագործվել իրենց նախնական տեսքով: Պետք է կամ մի փոքր սպասեք, կամ ձեր մտահղացումների մեջ ինչ-ինչ վերամշակումներ անեք:

Եթե նոր բան եք ստանձնում, հույս մի ունեցեք, որ միանգամից հաջողության եք հասնելու: Ուսումը կարող է հեշտ չտրվել, երբեմն բարդ կլինի ամեն ինչ միանգամից մտապահելը, բարդ հարցերից գլուխ հանելը: Օրը բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դրանք դեպի լավը կփոխվեն, բոլոր տարաձայնությունները և փոխադարձ դժգոհությունները կմնան անցյալում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը բավական անհանգիստ կսկսվի: Նրա առաջին կեսին հնարավոր են անհաջող զուգադիպություններ: Ամեն անգամ չի հաջողվի ժամանակին ավարտել սկսած գործերը կամ հասնել անհրաժեշտ արդյունքին: Բայց եթե դուք համբերատար ու հետևողական լինեք, կհասնեք ձեր նպատակներին:

Օրվա երկրորդ կեսը ավելի թեթև ու հաճելի կանցնի: Հավանական են իրադարձություններ, որոնք կբարձրացնեն տրամադրությունը, ինչպես նաև՝ հաճելի անակնկալներ: Չեն բացառվում դրամական մուտքերը, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Գործնական հոտառությունը չի հիասթափեցնի նշանի ներկայացուցիչներին, և նրանք հաջող գործարքներ կկնքեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular