ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն հրաժարվեց տասնամյակների ամոթալի լռությունից, կես ճշմարտություններից. Ադամ Շիֆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բոլոր նրանց համար, ովքեր հավատում են մարդու իրավունքներին և ճշմարտությանը, այսօր պատմական պահ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՄՆ Կոնգրեսական Ադամ Շիֆը:

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մարտահրավեր նետեց թուրքական սպառնալիքներին և 1,5 միլիոն հայերի սպանությունը ճանաչեց որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: 

Դրանով նա հրաժարվեց տասնամյակների ամոթալի լռությունից, կես ճշմարտություններից, իր նախորդներից շատերի չպահված խոստումներից և ասաց ճշմարտությունը:

Սա կարևոր օր է իմ հազարավոր ամերիկահայ ընտրողների համար, ովքեր ամբողջ կյանքում աշխատում էին, քարոզում և աղոթում ճանաչման համար: Ես ուրախ եմ, որ այս հայտարարությունը եղավ այն ժամանակ, երբ դեռ ողջ են ցեղասպանությունից փրկված որոշ մարդիկ: ականատես լինել դրան, չնայած նրանց թիվը շատ փոքր է: Սա տեղի է ունենում նաև հայ ժողովրդի համար նոր վտանգների պահին, երբ Ադրբեջանը և Թուրքիան պատերազմ սանձազերծեցին Արցախի ժողովրդի դեմ:

Այժմ մենք կարող ենք նշել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը՝ գիտակցելով, որ թե մեր ժողովուրդը, թե Նախագահը և Կոնգրեսը, միաձայն են խոսում: 

Մենք այլևս երբեք չենք լռելու: Եվ մենք երբեք չենք մոռանա»,- գրել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular