ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետք է ավելի խորացնել համագործակցությունը ՀՀ-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձեւաչափում. ԱԺ նախագահը՝ Կիպրոսի ՊՆ նախարարին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Կիպրոսի պաշտպանության նախարար Կարալամբոս Պետրիդեսին:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց նախարարին Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին Երեւանում մասնակցելու համար, ինչը եւս մեկ անգամ փաստում է երկու երկրների բարեկամության եւ եղբայրության մասին: Խորհրդարանի խոսնակը նշեց, որ Հայաստանի եւ Կիպրոսի ամուր կապերը հիմնած են դարավոր քրիստոնեական եւ մշակութային կապերի վրա:

Արարատ Միրզոյանը հավելեց, որ Հայաստանի խորհրդարանն իր հերթին ճանաչել է Օսմանյան Թուրքիայում Պոնտոսի հույների ցեղասպանությունը: Նա նշեց, որ անհրաժեշտ է էլ ավելի խորացնել համագործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձեւաչափում:

Պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց Արարատ Միրզոյանին հյուրընկալելու համար՝ նշելով, որ Կիպրոսը եղբայրական զգացմունքներով է լցված Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ: Պետրիդեսն ընդգծեց, որ մեր երկու երկրների արտաքին սպառնալիքները բավականին նման են՝ պայմանավորված Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությամբ:

Զրուցակիցներն անդրադարձան Լեռնային Ղարաբաղում թուրքադրբեջանական ագրեսիային՝ երկուստեք կարեւորելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին խորհրդարանների միջեւ, պաշտպանական եւ այլ ոլորտներում համագործակցության հարցեր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular