ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ցավը չի ամոքվում․ իսկ այդ վերքից մնացած սպին երբեք չի լավանա»․ Սեմյոն Բաղդասարովը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի խնդիրների փորձագետ, քաղաքական գործիչ Սեմյոն Բաղդասարովը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել։

«1915 թվականի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում սկսվեցին հայ մտավորականների զանգվածային ձերբակալությունները. բացվեց «Պանդորայի արկղը», որով սկսվեց Օսմանյան կայսրությունում միլիոնավոր քրիստոնյաների զանգվածային սպանությունը։

Դրան հաջորդեց «Նեմեսիս» գործողությունը՝ վրեժխնդրության ակտ դահիճների նկատմամբ, որոնց համաձայնությամբ տեղի ունեցավ 20-րդ դարի ամենասարսափելի ոճրագործություններից մեկը։

41 մարդ էր պատասխանատու միլիոնավոր քրիստոնյաների հանդեպ սարսափելի ոճրագործությունների համար։ Մի քանի տարվա ընթացքում այդ  դահիճները, այդ թվում՝ Էնվեր փաշան, որին Ադրբեջանում զորահանդեսի ժամանակ հիշատակեց Թուրքիայի նախագահը, Ջեմալ փաշան, Թալեաթ փաշան  ոչնչացվում էին։ Բայց դա եղավ ավելի ուշ։ Իսկ սկզբում կար վախ, հնազանդություն և միլիոնավոր քրիստոնյաների ճակատագրի լուռ ընդունում։ Դա բնաջնջման շարունակական և անողոք ծրագիր էր։ Վայրագություններն ունեին խիստ կրոնական և էթնիկ բնույթ, անունը՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանություն»,- գրել է Սեմյոն Բաղդասարովը։

Քաղաքական գործչի խոսքով՝ «Հայոց ցեղասպանությունը կազմակերպելու և իրականացնելու համար Երիտթուրք պարագլուխներից վրեժխնդիր լինելը չամոքեց հայերի վերքը, որը դեռ արյունահոսում է»։

«Ցավը չի ամոքվում․ իսկ այդ վերքից մնացած սպին երբեք չի լավանա»,- հավելել է Սեմյոնովը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular