ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Էրդողանը շարունակում է մնալ անպատիժ». իտալացի պատգամավորը կարևորում է Հայոց ցեղասպանության ճանաչումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իտալիայի խորհրդարանի և Եվրախորհրդարանի պատգամավոր Սյուզանա Չեկարդին Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր քայլ է համարում դեպի արդարություն: «Արմենպրես»-ին փոխանցած տեսաուղերձում պատգամավորը նշել է, որ Եվրոպան ճանաչել է Թուրքիայի կողմից իրագործված Ցեղասպանությունը, սակայն այդ փաստը ժխտող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է մնալ անպատիժ:

«Հայոց ցեղասպանության հիշողությունը քայլ է դեպի արդարություն, անգամ եթե այս ողբերգության հիշատակումը չի կարող հետ բերել 1915-1922 թթ․ բնաջնջված ժողովրդին, այս ողբերգական փաստերի ճանաչումը միակ նշանակալից քայլն է, որ քաղաքականությունը կարող է անել պատմության երես հանելու այն ողբերգությունը, որը հասցվել է նվազագույնի և ժխտվել տարիներ շարունակ։ Եվրոպան, ինչպես Իտալիան, ճանաչել են թուրքերի կողմից իրագործված 1,5 միլիոն քրիստոնյաների Ցեղասպանությունը, սակայն Էրդողանը շարունակում է մնալ անպատիժ՝ ժխտելով այն, ինչ տեղի է ունեցել մեկ դար առաջ, փոխարենը իրագործում է իր զավթողական ծրագրերը։ Էրդողանը առանց վախի միջազգային հանրության աչքի առաջ որպես մարտահրավեր է նետում նոր Օսմանյան Կայսրության տեսլականը, որը ձգվում է արևելքից դեպի Հյուսիսային Աֆրիկա։ Մենք ամեն օր զբաղված ենք այնքան ապաշնորհ ռեժիմների դատապարտմամբ, որոնք ոտնահարում են մարդու իրավունքները, և Էրդողանի Թուրքիան դրանցից մեկն է»,- նշել է պատգամավորը:

Չեկարդին հավելել է, որ ընդդիմախոսների շարունակական ձերբակալությունները, բռնության կիրառումը որպես ճնշելու միջոց հեռացնում են Թուրքիան Եվրոպայից և իր արժեքներից։

«Հայերի հանդեպ թշնամանքը և Ցեղասպանության ժխտումը նույնպես այս չարաշահումների մաս են կազմում։ Մենք այս ամենի ականատեսը եղանք վերջին իրադարձությունների ժամանակ, որոնք հանգեցրին Լեռնային Ղարաբաղի պատերազմին։ Թուրքական կառավարությունը շարունակում է դեմ լինել այլ երկրների կողմից Ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը և հարցականի տակ է դնում Ցեղասպանության եղելությունը։ Եվ սա դեռ ամենը չէ, Թուրքիայում Ցեղասպանության մասին խոսելը արարք է, որը պատժվում է 6 ամսից 2 տարի ժամկետով ազատազրկմամբ `Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի համաձայն որպես «ազգային ինքնության արհամարհանք»։ Պատմաբաններ, լրագրողներ, արվեստագետներ դատապարտվել են Էրդողանի ռեժիմի կողմից պարզապես Ցեղասպանության մասին խոսելու պատճառով»,- իր ուղերձում ասել է Չեկարդին:

Իտալացի պատգամավորն իր խոսքը եզրափակել է 1915 թ. Տրապիզոնում իտալացի հյուպատոս Ջակոմո Գորինիի խոսքերով, որը եղել է Ցեղասպանության ականատես:

«Ցեղասպանությունը նա նկարագրել է հետևյալ կերպ․ «Դա անմեղների սպանդ ու կոտորած էր, չլսված մի բան, մի սև էջ, մարդկության, քրիստոնեության և ազգության ամենասուրբ արժեքների բացահայտ ոտնահարում»։ Հետագայում Գորինին մեծ ջանքեր գործադրեց հայկական պետականության ճանաչման համար՝ մնալով մինչև իր կյանքի վերջը՝ 1950թ․այս սարսափելի իրադարձությունների հիշողության կրողը։ Այժմ պատմության այս էջի համընդհանուր ճանաչումը համայն աշխարհի կողմից կախված է մեզնից»,- եզրափակել է Սուզաննա Չեկարդին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular