ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զբոսաշրջության ոլորտի ներդրումը համաշխարհային ՀՆԱ-ում կրճատվել է մինչեւ 5.5 տոկոս

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Զբոսաշրջության ոլորտի ներդրումը համաշխարհային ՀՆԱ-ում 2019 թվականին 10.4 տոկոս էր, 2020 թվականին կորոնավիրուսի համավարակի պատճառով այն կրճատվել է մինչեւ 5.5 տոկոսով, հետեւում է Համաշխարհային զբոսաշրջության եւ ճանապարհորդություների խորհրդի (WTTC) զեկույցից, որը պատրաստվել է Oxford Economics-ի հետ համատեղ:

Զեկույցն անդրադառնում է համավարակի ազդեցությանը զբոսաշրջության վրա աշխարհի 185 երկրներում եւ աշխարհի 25 աշխարհագրական կամ տնտեսական շրջաններում, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«2019 թվականին զբոսաշրջության ներդրումը համաշխարհային տնտեսության մեջ 10.4 տոկոս կամ  9.2 տրիլիոն դոլար էր կազմում: 2020-ին ոլորտը գրեթե 4,5 տրիլիոն դոլար կորցրեց, իսկ դրա ներդրումը համաշխարհային ՀՆԱ-ում նվազեց 49 տոկոսով: Ընդ որում, համաշխարհային տնտեսության ընդհանուր դանդաղումը 3.7 տոկոս է կազմել»,- ասված է զեկույցում:

«2020-ին զբոսաշրջության ոլորտում կրճատվել է գրեթե 62 միլիոն աշխատատեղ կամ դրանց 18.5 տոկոսը: Այժմ դրանց թիվն արդյունաբերության մեջ 272 միլիոն է կազմում: Աշխատատեղեր կորցնելու վտանգը պահպանվում է, քանի որ դրանցից շատերը մնում են ալարտի աջակցության պետական ծրագրերի շնորհիվ: Առանց միջազգային ճանապարհորդությունների լիարժեք վերականգնման դրանք դժվար թե պահպանվեն»,- ընդգծվում է WTTC-ի զեկույցում:

2019-ին ճանապարհորդները 1.7 տրիլիոն դոլար են ծախսել ճանապարհորդությունների վրա, ինչը կազմել է միջազգային արտահանման գրեթե 7 տոկոսը եւ ծառայությունների արտահանման 27.4 տոկոսը: 2020 թվականին, ըստ WTTC-ի, իրենց երկրներով ճանապարհորդությունների համար զբոսաշրջիկների ծախսերը նվազել են 45 տոկոսով, իսկ արտասահմանյան ճանապարհորդությունների ծախսերը՝գրեթե 70 տոկոսով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular