ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարտահրավերներին դիմակայելու համար պետք է պատրաստ լինենք ամենօրյա ծանր աշխատանքի. Արմեն Սարգսյանն ընդունել է Կիպրոսի պաշտպանության նախարարին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Խարալամբոս Պետրիդեսին և նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Կիպրոսի պաշտպանության նախարարը նշել է, որ իր համար պատիվ է հայ ժողովրդի համար այս կարևոր օրը գտնվել Հայաստանում և հնարավորություն ունենալ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Եղել ենք Ցեղասպանության հուշահամալիրում և տպավորված ենք: Կիսում ենք բարեկամ հայ ժողովրդի ցավը և մեր աջակցությունը հայտնում»,-ասել է նախարար Պետրիդեսը:

Նախագահ Սարգսյանը շնորհակալության է հայտնել նախարար Պետրիդեսին և պատվիրակության անդամներին հայ ժողովրդի համար այս կարևորագույն օրը Հայաստան այցելելու և մեր ժողովրդի կողքին գտնվելու համար. «Մեր ժողովրդի համար սա մեծ ողբերգության՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է, դուք այն ժողովուրդն եք, որը լավագույնս է մեզ հասկանում: Մենք ոչ միայն պետք է աջակցենք միմյանց, այլև, անցյալի դասերը քաղած, խորացնենք մեր փոխգործակցությունը»:

Նախագահը ողջունելի է համարել Հայաստանի և Կիպրոսի պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության զարգացմանն ուղղված քայլերը՝ ընդգծելով, որ մարտահրավերներին դիմակայելու համար պետք է պատրաստ լինել ամենօրյա ծանր աշխատանքի:

Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև Արցախի դեմ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին և դրա հետևանքներին: Խոսելով մարդասիրական խնդիրների մասին՝ նա ընդգծել է, որ պատերազմից ամիսներ անց Ադրբեջանը շարունակում է անազատության մեջ պահել հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց՝ ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը:

Հանդիպմանը Հայաստանի նախագահն ու Կիպրոսի պաշտպանության նախարարը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular