ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անհասկանալի է, որ հայերի և քաղաքակիրթ մարդկության դեմ այս սոսկալի ոճրագործության հեղինակներն ու հրահրողները դեռ հերքում են իրենց գործողությունները․ Կիպրոսի պաշտպանության նախարար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կիպրոսի պաշտպանության նախարար Խարալամբոս Պետրիդիսը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ուղերձ հղեց Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է․

«Ձերդ Սրբություն, Ձերդ Գերազանցություն, սիրելի ընկերներ, Խոնարհումի զգացումով, Կիպրոսի կառավարության և ժողովրդի համերաշխության և աջակցության սրտագին ուղերձն եմ հղում ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ։

Այսօր, ոգեկոչելով Օսմանյան Թուրքիայի կողմից վայրագորեն իրականացված Հայոց ցեղասպանության զոհերին՝ մենք վերահաստատում ենք մեր անսասան հավաքական վճռականությունն արդարության և ազատության գերակայության հանդեպ։ 1,5 միլիոն հայ կանայք, տղամարդիկ և երեխաներ, ովքեր կորցրին իրենց կյանքը, երբեք չպետք է մոռացվեն, և մենք չպետք է լուռ մնանք այս վայրագ արարքի հանդեպ։ Մենք նաև հարգանքի տուրք ենք մատուցում Հայաստանի և աշխարհով մեկ սփռված բոլոր հայերին՝ իրենց ամուր վճռականության և դիմացկունության համար։

Անհասկանալի է, որ հայերի և քաղաքակիրթ մարդկության դեմ այս սոսկալի ոճրագործության հեղինակներն ու հրահրողները դեռ հերքում են իրենց գործողությունները և արհամարհում իրենց ստոր ցեղասպան քաղաքականությունը ճանաչելու կոչերը։ 2015 թվականին Կիպրոսի Հանրապետության խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձև։

Վերջին ամիսներին, Թուրքիայի հանցակցությամբ Ադրբեջանի կողմից հարձակման արդյունքում, Հայաստանը մեկ անգամ ևս ականատես եղավ հսկայական մարդկային տառապանքի։ Թուրքիայի կողմից իր հարևանների հանդեպ ագրեսիվ վարքի այս դրսևորումը ձգտում է խթանել իր ռևիզիոնիստական օրակարգը` տարածաշրջանում ճգնաժամեր ստեղծելու միջոցով, այդ թվում՝ Կիպրոսում և Արևելյան Միջերկրականում։

Սիրելի ընկերներ, Կիպրոսի Հանրապետությունը Հայաստանի մտերիմ բարեկամը, գործընկերը և դաշնակիցն է։ Մենք կիսում ենք ցավի և վշտի միևնույն զգացմունքները, քանի որ մեր երկիրը եղել և շարունակում է լինել Թուրքիայի ագրեսիվ, բռնի և կործանարար քաղաքականության զոհ։ Մեր ժողովուրդների միջև ամուր կապերը, կայուն և կենսունակ կիպրահայ համայնքը մեծապես նպաստում են երկկողմ հարաբերությունների և միջազգային հարթակներում համագործակցության խթանմանը:

Կասկած չունեմ, որ այս եզակի և պատմական հարաբերություններն առաջիկայում է՛լ ավելի կամրապնդվեն։ Մեր երկու երկրները և համապատասխան համասփյուռքյան կազմակերպությունները կշարունակեն աշխատել միասին՝ միավորելով իրենց ջանքերը տևական և կայուն ազատության և արդարության հասնելու համար: Ամփոփելով խոսքս՝ հայ ազգին սրտանց մաղթում եմ առողջություն և բարգավաճում։ Թո՛ղ հավերժ վառ մնա ցեղասպանության զոհերի հիշատակը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular