ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մաուգլի» դարձած հայ մանուկը․ երեխան 1920-ականներին շուրջ երկու տարի ապրել է անապատում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը ներկայացրել է «100 լուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին» հատուկ նախագիծը․

«Լուսանկարում անապատից գտնված փոքրիկ հայ տղա է: Նա, զրկված լինելով խնամքից և տարրական կենցաղային պայմաններից, շուրջ երկու տարի ապրել է մարդկանցից հեռու՝ սնվելով միայն արմտիքով, խոտով և զանազան բույսերով: Նրան գտնելու պահին երեխան լիովին վայրենացած է եղել, ինչն ակնհայտ է նրա հայացքից և կեցվածքից: Լուսանկարներն արվել են Հալեպում 1920-21 թթ. Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի աշխատակցուհի Հելեն Մարի Ջերարդի կողմից, ով հետագայում խնամել է այդ մանուկին:

Հայոց ցեղասպանության տարիներին հազարավոր հայ երեխաներ որբացան՝ գաղթի ժամանակ կորցնելով ծնողներին և հարազատներին: Նրանցից ոմանք, թուրքական կոտորածներից մազապուրծ, ապաստան գտան լքված անմարդաբնակ բնակավայրերում, անտառներում, քարայրներում՝ մարդկանցից ու քաղաքակրթությունից հեռու: Անպաշտպան ու խնամազուրկ այս երեխաները, որոնց աչքի առաջ դաժանորեն սպանվել էին նրանց ծնողները, ապրելով կենդանիների հետ, ընդօրինակել էին նրանց վարքը. նրանք խոսւափում էին մարդկանց հետ շփվելուց: Այս երեխաներից ոմանք կորցրել էին խոսելու, մարդկային կեցվածքով քայլելու ունակությունը՝ ձեռք բերելով վայրի կենդանիներին բնորոշ հատկանիշներ:

Ողջ մնացած հայության բեկորներին անխուսափելի մահից փրկելու աշխատանքներ կատարեցին հայկական միությունները, եկեղեցական կառույցները, օտարերկրյա նպաստամատույց կազմակերպությունները, որոնք սկսեցին հավաքագրել ցեղասպանության հետևանքով որբացած հազարավոր հայ մանուկների, որոնց շարքերում երբեմն հայտնվում էին իսկական «մաուգլիներ»:

«Երբ ես եկա այստեղ /Վան/, բոլոր տներում հայերի դիակներ էին: Թուրքերը դաժան հաշվեհարդար էին տեսել նրանց հետ… Ոմանց գտան և սպանեցին, ոմանք էլ մահացան սովից և հիվանդություններից: Որոշներն այժմ թաքնվում են անտառներում և քարանձավներում: Նրանց մեջ շատ են վայրենացած երեխաները, որոնց ծնողներին սպանել են: Օրերս իմ սանիտարները տեսել են մի այսպիսի երեխայի: Նրանք փորձել էին բռնել նրան, բայց՝ ապարդյուն: Նա ամբողջովին մերկ էր, և հենց նկատեց մարդկանց, գազանի պես այնպես թաքնվեց, որ նրան այդպես էլ չգտան: Տեղի պարետը հայ զինվորներից մի ջոկատ է հավաքել, որոնք մագլցում են լեռները և ամենուր փնտրում վայրենացած երեխաներին: Ոմանց արդեն գտել են և հանձնել պարետին: Ես տեսել եմ նրանց… սարսափելի էր. ուռած փորերով՝ լոկ կաշի ու ոսկոր… ու այն աստիճանի վայրենացած, որ եթե ձեռքդ մեկնես՝ գազանի պես կծում են»:

Կովկասյան ճակատում ռուսական գթության քույր Քրիստինա Սեմինայի նոթերից, Վան, 1915 թ.

Լուսանկարի աղբյուրը՝ Հայ Բարեգործական Ընդհանուր Միության հավաքածու»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular