ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում 70-ամյա հետիոտնին մահվան ելքով վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած 21-ամյա վարորդը հայտնաբերվել և ձերբակալվել է

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ նոյեմբերի 28-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Թադևոսյանի որոշմամբ ձերբակալվել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Աղբյուր Սերոբի փողոցի բնակիչ, 21-ամյա Գառնիկ Զաքարյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է նոյեմբերի 25-ին մահվան ելքով վրաերթ կատարելու մեջ։ Այդ օրը, ժամը 19։00-ի սահմաններում Լենինգրադյան փողոցի թիվ 31/5 հասցեի դիմաց Գ. Զաքարյանը իր վարած Opel մակնիշի 35 AԼ 263 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 70-ամյա Ջորջ Նալբանդյանին։ Վարորդը վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի։ Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ նոյեմբերի 28-ին գիտակցության չգալով՝ մահացել է։ Նույն օրը փաստի առթիվ Գ. Թադևոսյանի որոշմամբ հարուցվում է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 243 հոդվածի հատկանիշով։ Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության աշխատակիցների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզվում է վրաերթ կատարածի ինքնությունը, ով մեղայականով ներկայանում է ոստիկանություն։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև՝ մինչ նա կներկայանար ոստիկանություն, հայրն էլ իր հերթին ներկայանում է Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնում, որ տղան վրաերթ է կատարել, և ինքը տղայի փոխարեն ներկայացել է ոստիկաններին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեկտեմբերին 1-ին քննչական բաժինը դիմելու է Երևան քաղաքի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular