ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևան կժամանի Նյու Յորքի Մետրոպոլիտեն թատրոնի երաժշտական տնօրենը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

«Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամի հրավերով հունիսի 4-ին Երևան է ժամանելու աշխարհի առաջատար օպերային թատրոններից մեկի՝ Նյու Յորքի Մետրոպոլիտենի երաժշտական տնօրեն Ջոն Ֆիշերը։ Ամենահայտնի օպերային բեմերից մեկի երաժշտական տնօրենը՝ որպես հատուկ հյուր, ներկա է լինելու հունիսի 6-ին մեկնարկելիք Արամ Խաչատրյանի անվան դիրիժորների 12-րդ միջազգային մրցույթին։ Այս մասին տեղեկացրին «Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամից:
Երաժշտական այս իրադարձությանը հետևելու համար Երևան կժամանեն նաև երաժշտական աշխարհի հեղինակավոր այլ անձինք, արվեստի կառավարիչներ, ովքեր հնարավորություն կունենան մրցույթի շրջանակներում հայտնաբերելու երիտասարդ տաղանդների։
Հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, մեկնարկելու է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը՝ դիրիժորություն մասնագիտությամբ։ Մրցույթին մասնակցելու համար այս տարի դիմել է 57 դիրիժոր՝ աշխարհի մի քանի տասնյակ երկրներից։ Նրանցից ընտրվել են 14-ը, ովքեր հունիսի 6-14-ը կպայքարեն մրցութային տեղերի համար։
Խաչատրյանական մրցույթի ժյուրիի կազմում են ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանը, Մարկ Հիլդրյուն (Մեծ Բրիտանիա), Դեյվիդ Ուելտոնը (Մեծ Բրիտանիա), Միխալիս Իկոնոմուն (Հունաստան), Թոմաս Յակսիկը (Բրազիլիա/Չիլլի), Կոնստանտին Օրբելյանը (ԱՄՆ), Վահագն Պապյանը (Իսրայել/Հայաստան)։
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ է։ Խաչատրյանական մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի արդյունքում և անցկացվելում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular