ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարությունը ծրագրածից կրկնակի ավելի շատ պարտք է վերցրել. 2020–ին13,5%-ով ավելի քիչ հարկ է հավաքագրվել (գրաֆիկ)

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Կորոնավիրուսի պատճառով 2020 թվականին համաշխարհային տնտեսության գրանցած միջին անկման համեմատ Հայաստանիտնտեսական անկումը կրկնակի է, մեր երկիրը նաեւ կրկնակի ավելի շատ պարտք է վերցրել ծրագրածի համեմատ. 750 մլն դոլարի լրացուցիչ պարտքն ուղղվել է ընթացիկ ծախսերին (թոշակ, աշխատավարձ եւ այլն), պարտքեր/ՀՆԱ հարաբերակցությունն անցել է 63%-ից։

2021 թվականի ապրիլի 22-ի կառավարության նիստում հաստատվեց «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը հավանություն տալու մասին» որոշման նախագիծը։ Պատահական չէր, որ գործող իշխանություններն այդ որոշումն անցկացրին առանց մեծ աղմուկի, սուսուփուս, քանի որ 2020 թվականը ձախողված էրոչ միայն անվտանգության, այլ նաև տնտեսական և բյուջետային առումներով։ Կարճ ասած՝պարծենալու տեղ չունեն։

2020 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջեն մի քանի անգամ ճշգրտվել է, քանի որ կառավարության ֆինանսական բլոկի ներկայացուցիչները մշտապես թերանում էին իրենց հաշվարկներում։ Չհիմնավորված լավատեսական սցենարներ էին ներկայացնում և կանխատեսումներ անում, որոնք հետագայում բախվելով իրականության հետ, ի չիք էին դառնում։ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի համաձայն՝ Հայաստանի տնտեսությունը պետք է աճեր նվազագույնը +4,9%-ով, սակայն մեր երկիրը գրանցեց վերջին 11 տարիների կտրվածքով ամենամեծ անկումը՝ -7,6%: Այն, որկորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը հարվածել էր աշխարհի բոլոր երկրներին, հայտնի է, սակայն 2020թ.-ին միջինում համաշխարհային տնտեսությունը -3,4% անկում է գրանցել, այսինքն՝  մյուս երկրների համեմատ Հայաստանի տնտեսության անկումը 2 անգամից ավելի շատ է։ Հետևաբար, կարող ենք արձանագրել, որ ՀՀ կառավարության հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությունը շատ ցածր է, չնայած որ այս ուղղությամբ 300 մլն դոլարից ավելի գումար էր հատկացվել։

2020թ.-ին ՀՀ կառավարության եկամուտները կազմել են 1,56 տրիլիոն դրամ, ինչը պլանային բյուջեի նկատմամբ -7,9%-ով ավելի քիչ է, սակայն ծախսել է +2,1%-ով ավելի շատ գումար։ Լրացուցիչ ծախսերը հիմնականում արվել են պետական պարտքի ավելացման հաշվին։Լրացուցիչ գումարներ են հատկացվել կորոնավիրուսի հետևանքների վերացման ծրագրերի և Արցախյան վերջին պատերազմի համար։ Ծախսերը ֆինանսավորելու համար պլանավորածից մոտ երկու անգամ ավելի շատ պարտք ենք վերցրել, ինչի արդյունքում պարտքեր/ՀՆԱ հարաբերակցությունը գերազանցել է 63%-ը։ Միայն 2020 թվականի ընթացքում ՀՀ պետական պարտքը ավելացել է շուրջ 600 մլն դոլարով։

2020 թվականի պետական բյուջեի եկամուտներից պարզ է դառնում, որ եթե չլիներ Համահայկական հիմնարդամի շուրջ 52 մլրդ դրամի նվիրատվությունը, ապա գործող իշխանությունները ավելի վատ ցուցանիշներ կարձանագրեին։ Ուշագրավ է, որ այս ժամանակահատվածում տարեկան պլանային բյուջեի համեմատ հարկային եկամուտներից և պետական տուրքերից մուտքերը նվազել են -13,5%-ով, իսկ այլ եկամուտներից մուտքերը աճել են երկու անգամից ավելի՝ ի հաշիվ Համահայկական հիմնադրամի նվիրատվությունների։ Պաշտոնական դրամաշնորհների +50,6%-ով աճը փաստում է, որ Հայաստանի կառավարությունը դրսից լրացուցիչ ֆինանսական օգնություն է ստացել, որից չի էլ օգտվել հասարակության մեծ մասը։

2021 թվականի սոցիալ-տնտեսական ցուցանիշները վկայում են, որ ճգնաժամը դեռ չի ավարտվել․ հանրության և բիզնեսի շրջանում առկա են բացասական սպասումներ։ Հունվարին գործող իշխանությունները 750 մլն դոլարի լրացուցիչ պարտք վերցրեցին, որպեսզի կարողանան ֆինանսավորել գոնե ընթացիկ ծախսերը, չուշացնեն թոշակները, աշխատավարձերը, նպաստները...Բայց ակնհայտ է, որ այսպես երկար չի կարող շարունակվել, և անկախ նրանից արտահերթ ընտրություններկլինեն,  թե ոչ կամ ով կլինի իշխանություն, երկրի զարգացումը և ֆինանսական կայունությունը կասկածի տակ է։

Արամ Աճեմյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular