ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամաչում եմ, որ Միացյալ Թագավորությունը մինչև օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Բարոնուհի Քերոլայն Քոքս

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը կոչ է արել Մեծ Բրիտանիային ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:

«Առաջին ուղերձս շնորհակալության և երախտագիտության խոսք է հայ ժողովրդին, որը ողջ աշխարհի համար մշտապես եղել է ազատության առաջամարտիկ»,- նշել է Քերոլայն Քոքսը:

Նրա խոսքով՝ հայերը շարունակել են հանձնառու լինել համամարդկային արժեքների պահպանությանը՝ ի հեճուկս մեծ զոհաբերության և կրած հսկայական տառապանքների, ապրելով հարևանների կողքին, ովքեր չունեն հարգանք մարդու իրավունքների և ժողովրդավարության հանդեպ: «Դուք նման եք լույսի փարոսի՝ աշխարհի շատ մութ հատվածում»,- նշել է նա:

Բարոնուհու երկրորդ ուղերձը զայրույթի մասին է: «Միջազգային հանրությունը շարունակում է անպատիժ թողնել Թուրքիային և Ադրբեջանին, որոնք շարունակում են ոտնահարել մարդու իրավունքները, կազմակերպում են կոտորածներ»,- հայտարարել է նա:

Քոքսը խոսել է երեք ցեղասպանությունների մասին՝ նշելով, որ առաջինը տեղի ունեցավ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում, իսկ մյուս երկուսն իրականացվեց Արցախի դեմ՝ 1990-1994 թվականներին և 2020 թվականի վերջին պատերազմի ժամանակ: «Վերջին պատերազմը լի էր պատերազմական հանցագործություններով: «Genocide Watch» անկախ միջազգային կազմակերպությունը բնորոշեց վերջին պատերազմը որպես ցեղասպանություն»,- նշել է նա՝ ընդգծելով, որ մինչ բոլորը ոգեկոչում են Հայոց ցեղասպանության հիշատակը, աշխարհում մինչև օրս շարունակում են նոր ցեղասպանություններ իրականացվել: «Ես կրկին ու կրկին կոչ եմ անում Միացյալ Թագավորության կառավարությանը՝ ճանաչելու Ցեղասպանությունը: Ես ամաչում եմ, որ այն մինչ օրս տեղի չի ունեցել»,- ընդգծել է բարոնուհին:

Նա գոհունակությամբ է փաստել, որ Միացյալ Թագավորության մաս կազմող Ուելսն արդեն իսկ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ավելին, Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում տեղադրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան:

«Իմ երրորդ ուղերձը սիրո և մտերմության մասին է: Ես պատիվ եմ ունեցել 85 անգամ այցելել ձեր երկիր: Այս այցելություններից շատերը տեղի են ունեցել Արցախյան նախորդ պատերազմի ժամանակ: Գործընկերոջս՝ Դեյվիդ Թոմասի հետ այցելեցի նաև վերջին պատերազմի ժամանակ: Մենք մշտապես հետ ենք վերադառնում՝ հիացած ձեր ժողովրդով, ձեր քաջությամբ, ձեր հյուրընկալությամբ, մշակույթով, ժողովրդավարության հանդեպ ձեր հանձնառությամբ: Դժվար է մտաբերել համեմատական նույն չափն ունեցող մեկ այլ երկիր, որը նմանօրինակ ներդրում է բերել համամարդկային քաղաքակրթության մեջ արվեստի, մշակույթի, կրթության և այլ ոլորտներում: Խոստանում եմ, որ մենք մշտապես կլինենք ձեր կողքին: Կանենք հնարավոր ամեն բան՝ հասնելու արդարության, որին արժանի եք»,- եզրափակել է բարոնուհի Քերոլայն Քոքսը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular