ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ նկատի ունի Մակունցը ազատ քաղաքացի ասելով. փնտրեք ձեզ ձեր բարեփոխումներում. Էլինար Վարդանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ նկատի ունի Մակունցը ժողովրդավարական բարեփոխումներ եւ ազատ քաղաքացի ասելով. քաղաքական պատվերի շրջանակներում հարուցված բազմաթիվ քրեական գործերը՝ հակասահամանադրական հոդվածով մարտի 1-ի դատավարությունը, մեկ կնոջ ցուցմունքների հիման վրա քրեական գործերի հարուցումը։ Այս մասին գրում է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Իմ Քայլը» խմբակցության ղեկավարը, խոսելով իրենց իշխանության ձեռքբերումների մասին, նշեց, որ 2018թվականից հետո Հայաստանի համար ամենամեծ նվաճումը ժողովրդավական բարեփոխումներն են եւ ազատ քաղաքացին։

Ի՞նչ նկատի ունի Մակունցը ժողովրդավարական բարեփոխումներ եւ ազատ քաղաքացի ասելով.

Քաղաքական պատվերի շրջանակներում հարուցված բազմաթիվ քրեական գործերը՝ հակասահամանադրական հոդվածով մարտի 1-ի դատավարությունը, մեկ կնոջ ցուցմունքների հիման վրա քրեական գործերի հարուցումը.

Գաղտնալսված հեռախոսային խոսակցությամբ բացահայտված իրականությունը՝ ամեն գնով կալանավորելու մասին.

Տուշոնկաների շոուի շրջանակներում հիվանդ, կիսամեռ մարդուն ամիսներով կալանքի տակ պահելը.

Վարչապետի կողմից մարդկանց ասֆալտին պառկեցնելու հրահանգները եւ դրան հաջորդած մասկի շոուները.

Լայվերով բացահայտված հանցագործությունների մասին հայտարարելը եւ հետո դրանց 99 տոկոսը ջրելը.

Սահմանադրական դատարանի նկատմամբ քաղաքական արշավը, «սահմանադրագետ» Հովակիմյանի ջանքերով հակասահամանադրական ճանապարհով սահմանադրության փոփոխությունը.

Հավաքների ազատության ոտնահարումը, բազմաթիվ հավաքներից հազարավոր բերման ենթարկվածները.

ԲԴԽ-ն իշխանությանը ենթարկելու փորձը՝ ԲԴԽ-ը նախագահի նկատմամբ քրեական գործի հարուցումը.

Դատական համակարգը իշխանությանը ենթարկեցնելու փորձերը՝ դատավորների նկատմամբ կարգապահական եւ քրեական վարույթներ հարուցելը.

 Իշխանությունների կամքը կատարելու համար սրտի դատավորների համակարգ ստեղծելը.

 Պետական միջոցներով սնուցվող ֆեյքային ՊՈԱԿ-ի ֆեյք բանակների հարձակումները.

 Մամուլի եւ լրագրողների նկատմամբ ճնշումները, լրագրողների նկատմամբ հարձակումները, ընդհուպ ձեր նախարարի կողմից բռնցքամարտը.

 Հանրային հեռուստատեսությունը մեկ հոգու սպասարկող համակարգ  դարձնելը.

 Ձեր պատգամավորների ոչ կոռեկտ արտահայտությունները, ԱԺ դահլիճում ձեռնամարտն ու մեջքից խփելը.

 ԱԺ դահլիճում ձեր վարչապետին մոլեգնող Թուրքմենստան հիշեցնող հոտնկայս ծափերը.

 Բաց խորհրդակցությունների ժամանակ իրավապահներին քրեադատավարական առումով դրա լիազորությունը չունեցող վարչապետի հրահանգներն ու ցուցումները՝ պատժել, հատուկ օպերացիա անել, կալանավորել, գործ հարուցել.

 Սյունիքում իր տան վերեւում ադրբեջանական դիրքերից բողոքողներին խոշտանգելով բերման ենթարկելը.

 Կորոնվիրուսով հիվանդ պատերազմի մասնակցին ձեր շեֆին դուր գալու համար խոշտանգման ենթարկելը....

Ցանկը կարելի է դեռ շատ երկար շարունակել։ Տիկին Մակունց, փնտրեք ձեզ ձեր ժողովրդավարական բարեփոխումներում»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular