ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ` բուրբոն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բուրբոնը ներկայումս համարվում է ինքնուրույն ալկահոլային խմիչքի տեսակ: Շատերի համար այն տիպիկ ամերիկյան խմիչք է, և անգամ 1964 թվականին դա ամրագրվել է ԱՄՆ-ի նահանգային օրենսդրությամբ: Բուրբոնը նույն վիսկին է, սակայն ի տարբերություն վիսկիի այն թորում են ոչ թե ցորենից այլ եգիպտացորենից: Բուրբոնը ստեղծել է 1789 թվականին Կենտուկիում ապրող Շոտլանդիայից ներգաղթյալ պաստոր Էլիա Կրեգը: Դա է վկայում այն ​​գրությունը, որը լինում է միայն բուրբոնի իսկական շշերի վրա՝ «Բուրբոն, նահանգ Կենտուկի»: Պաստոր Քրեյգը շատ էր կարոտում իր հայրենի Շոտլանդիան, և երազում էր վիսկի պատրաստել: Բայց ամերիկյան հացահատիկը բավականին ցածրորակ էր, և նրա մոտ վիսկի ստանալ չէր հաջողվում: Հետո նա սպիրտի թորման սարք է տեղադրում եգիպտացորենի դաշտի մոտ և սկսում եգիպտացորենից սպիրտ թորել: Բայց արդյունքը նրան դուր չի գալիս: Այնուամենայնիվ, նա խմիչքի մի մասը պահեստավորում է կաղնու տակառներում: Ընդ որում, հրդեհի հետևանքով տակառները որոշակի ածխացած են եղել: Հետո Քրեյգը մոռանում է խմիչքի մասին: Մեկ տարի անց, պատահաբար բացելով տակառներից մեկը և համտեսելով խմիչքը, նա զարմանում է համի ու գույնի վրա: Այն մուգ գույնի էր բնորոշ փայտային համով: Եվ նման կերպ սկսվել է բուրբոնի պատմությունը:

Բուրբոն անունը գալիս է այն վայրից, որտեղ ապրում էր պաստորը՝ Կենտուկի նահանգի Բուրբոն տարածը: Չնայած կա նաև վարկած, որ բուրբոն բառը առաջացել է նրանից, որ Նոր Օռլեան քաղաքի Բուրբոն փողոցում ամենաշատ են  օգտագործել այդ խմիչքը: Սկզբից բուրբոն արտադրել են միայն Կենտուկի նահանգում, բայց աստիճանաբար ալկոհոլը սկսել է տարածվել նաև այլ նահանգներ, և ներկայումս բոլոր նահանգներում են արտադրում բուրբոն, չնայած ամենաշատը դա տարածված է հարավային նահանգներում և նույն Կենտուկի նահանգում: Իր պարզության և պատրաստման ցածր գնի շնորհիվ այն ԱՄՆ-ում սկսել է դառնալ ամենատարածված ալկոհոլային խմիչքներից մեկը: ԱՄՆ-ում Չոր օրենքի ժամանակ, երբ ալկոհոլն արգելված է եղել, բնակչությունը տանն է բուրբոն պատրաստել: Իսկ Մեծ ճգնաժամի ժամանակ բուրբոնը դարձել է մարդկանց մեծ մասի սիրված ըմպելիքը, իր ցածր գնի պատճառով: Ներկայումս բուրբոնի մի քանի տեսակներ գոյություն ունեն: Ամենամեծ վաճառքն ունի Jim Beam-ը: Ամբողջ աշխարհում բուրբոնը հանդիսանում է որակի չափանիշ է և դասվում է էլիտար խմիչքների դասին: Հանրաճանաչության տեսանկյունից անգամ այնպիսի հայտնի խմիչքներ, ինչպիսիք են սկոչը, ռոմը և կոնյակը, զիջում են բուրբոնին, իհարկե, Ամերիկա մայրցամաքում:

No description available.

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular