Հայաստան է ժամանել Կենտրոնաամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններին մասնակցելու համար ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով Հայաստան է ժամանել Կենտրոնաամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակությունը:
Ինչպես հայտնում են ԱԺ–ից, պատվիրակությունը հանդիպումներ կունենա նաև օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ:
Այցի շրջանակներում նախատեսվում է ՀՀ Ազգային ժողովի եւ Կենտրոնաամերիկյան խորհրդարանի միջեւ ստորագրել Միջխորհրդարանական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր:
Ինչպես արդեն հայտնել ենք Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան կժամանի նաև Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունը։