ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խնձորի ամենաօգտակար հատկությունները․ 7 պատճառ սննդակարգում խնձոր ներառելու համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խնձորն ամենատարածված մրգերից մեկն է, որը վաղուց հայտնի է իր օգտակար բաղադրությամբ, սակայն այնուամենայնիվ շատ քչերը գիտեն, թե իրականում ինչ առողջարար հատկություններով է այն օժտված և ինչպես է անդրադառնում օրգանիզմի վրա։ 


Խնձորը պարունակում է մեծ քանակությամբ սննդարար նյութեր, ինչի շնորհիվ մասնագետները հորդորում են այն սննդակարգի մշտական մասը դարձնել, սակայն այնուամենայնիվ այս տարածված մթերքը բավական հաճախ է անտեսվում։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում խնձորի ամենաօգտակար հատկություններն ու յոթ պատճառ այն ամենօրյա սննդակարգում ներառելու համար։

Նվազեցնում է օրգանիզմում խոլեստերինի մակարդակն ու զարկերակային ճնշումը 

խնձորը պարունակում է մեծ քանակությամբ լուծվող մանրաթելեր, որոնք կանխում են արյունատար անոթների պատերի լորձաթաղանթում խոլեստերինի կուտակումները՝ դրանով իսկ նվազեցնելով աթերոսկլերոզի և սրտանոթային այլ հիվանդությունների զարգացման հավանականությունը։ Ավելին՝ այս մթերքի կանոնավոր գործածությունը կարող է նվազեցնել գլխուղեղի կաթվածի հավանականությունը 52%-ով, ուստի այն հարկավոր անպայման ներառել սննդակարգում։

Նպաստում է մարսողության բարելավմանը 

Բոլորին էլ հայտնի է, որ սննդային մանրաթելերը շատ օգտակար են մարսողական համակարգի համար, իսկ խնձորը պարունակում է և՛ լուծվող մանրաթելեր, և՛ չլուծվող։ Լուծվող մարաթելերը դանդաղեցնում են մարսողության գործընթացն ու օգնում են երկար ժամանակ պահպանել հագեցածության զգացումը, մինչդեռ չլուծվող մանրաթելերը նպաստում են աղիների պերիստալտիկայի ակտիվացմանը՝ այդ կերպ կանխելով փորկապության զարգացումը։

Ամրապնդում է իմունային համակարգը 

Գիտնականների անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ սննդակարգում մեծ քանակությամբ լուծվող մանրաթելերի առկայությունն օգնում է վերածել իմունային բջիջները հակաբորբոքայինների, իսկ լուծվող մանրաթելերի լավագույն աղբյուրներից մեկը խնձորն է։ Ավելին՝ մեկ այլ հետազոտություն էլ ցույց է տվել, որ նման սննդակարգը կարող է պաշտպանել նաև գրիպից, որն ամենատարածված վիրուսային հիվանդություններից մեկն է։

Օգտակար է շաքարային դիաբետի դեպքում

Այս մթերքը շատ օգտայկար է երկրորդ տիպի շաքարային դիաբետով հիվանդների համար, ուստի այս հիվանդության առկայության դեպքում մասնագետները հորդորում են հարստացնել սննդակարգը խնձորով։ Բանն այն է, որ այս մրգի մեջ պարունակվող մեծ քանակությամբ լուծվող մանրաթելերը դանդաղեցնում են շաքարի կլանման գործընթացն արյան մեջ և առհասարակ դրական ազդեցություն են ունենում արյան մեջ գլյուկոզայի մակարդակի ցուցանիշների վրա։

Պաշտպանում է քաղցկեղից 

Քաղցկեղի կանխարգելման վստահելի ու արդյունավետ միջոց իրականում գոյություն չունի, սակայն խնձորը կարող է որոշակի ազդեցություն ունենալ այս հիվանդության զարգացման հավանականության վրա։ Մեծ քանակությամբ հակաօքսիդանտների պարունակության շնորհիվ այս մթերքը նվազեցնում է քաղցկեղի որոշակի տեսակների զարգացման վտանգը, ինչը պայմանավորված է նրանով, որ այդ տարրերը սահմանափակում են քաղցկեղի չորորակ բջիջների աճը։ 

Օգնում է ազատվել ավելորդ քաշից

Մեծ քանակությամբ մրգերով ու բանջարեղենով հարուստ սննդակարգն օգնում է պահպանել առողջ քաշն ու ազատվել ավելորդ կիլոգրամներից, ուստի սննդակարգում խնձոր ներառելը կօգնի պայքարել նաև այս խնդրի դեմ։ Ինչպես արդեն նշվել է, խնձորը հարուստ է լուծվող մանրաթելերով, որոնք դանդաղեցնում են մարսողության գործընթացներն ու օգնում են պահպանել հագեցածության զգացումը, ինչի շնորհիվ էլ մարդն ավելի քիչ կալորիա է օգտագործում։

Պաշտպանում է ծերունական թուլամտությունից

Խնձորը, ինչպես նաև սննդամթերքի այնպիսի տեսակները, ինչպիսին են թեյն ու հատապտուղները, պարունակում են ֆլավոնոիդներ, որոնք պաշտպանում են թուլամտության տարբեր տեսակների զարգացումից։ Այս մրգի մեջ պարունակվող կվերցետին ֆլավոնոիդը պաշտպանում է նեյրոնները թթվայնացման վնասակար ազդեցությունից։ Բացի այդ, այն նաև օժտված է մի շարք այլ օգտակար հատկություններով, որոնք ևս նպաստում են գլխուղեղի ու կենտրոնական նյարդային համակարգի առողջության պահպանմանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular