ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իրավունք»․ «Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվել է պաշտոնեական դիրքի չարաշահում, Սյունիքի համայնքների ղեկավարները ձերբակալվել են անմիջա­կանորեն նրա հրահանգով»․ սահմանադրագետ

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանա­կան գիտությունների թեկնածու, դոցենտ, սահմանադրագետ Վարդան Այվազյանի գնահատմամբ՝ երեկ Սյունիքի համայնքի ղեկավարները ձերբակալվել են անմիջա­կանորեն Նիկոլ Փաշինյանի հրահանգով:

- Հրապարակավ տալիս եմ հաղոր­դում հանցագործության վերաբերյալ՝ առ այն, որ հանրապետության վարչապետ հորջորջվող Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվել է պաշտոնեա­կան դիրքի չարաշահում, իր լիազորու­թյունների սահմանազանցում:

Իրավապահ մարմինների ուշադրությունն եք հրավիրում այս հանգամանքին և հոր­դորում ենք այս փաստի առթիվ հարուցել քրեական գործ և կատարել համա­պատասխան քննություն: Համայնքի ղեկավարների վարքագիծը լիովին եղել է օրինաչափ՝ Սահմանադրության և գործող օրենքների շրջանակում: Սա հերթական քաղաքական հետապն­դումն է»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular