ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլը ուզում է մնալ՝ Ալիևի հետ իր ծրագիրը իրականացնելու համար, իր համար չկա այս պետությունը, չկա Արցախը, չկա իր թիմը․ Կ․ Բեքարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քանի մեր հայրենակիցների հաշվին աթոռակռիվ են տալիս, մենք պետք է հասկանանք՝ երեկվա և նախորդ օրվա ամբողջ շոուների իմաստն ո՞րն էր, եթե դա հասկանանք, հույս ունեմ, որ մեր այստեղ հավաքվելը կտասնապատկվի ու կհարյուրապատկվի. հաջակցություն Սյունիքում ձերբակալվածների կայացած հանրահավաքի ժամանակ ասաց հասարակական- քաղաքական գործիչ Կարեն Բեքարյանը:

«Այսօր Սյունիքն արդեն բոլորիս կարիքն ունի, որ թիկունքին կանգնենք և վերջիվերջո նա մեր թիկունքն է: Նիկոլը նոյեմբերի 10-ից ի վեր մնում է իշխանության, ընդամենը մի բանի հաշվին՝ ինքն այս հասարակությանը ահաբեկում է՝ եթե իշխանութունը փոխվեց, այս երկիրը կունենա պատերազմ, և ահաբեկելու հաշվին մնում է իշխանության: ժողովուրդը հասկացավ, որ դա հերթական շահարկումն է, իր հերթական խոստումներն է Ալիևին և Էրդողանին: Նիկոլի՝ Սյունիք գնալուց ընդամենը մի օր առաջ Ալիևը հայտարարեց՝ կտան այդ միջանցքը՝ կտան, չեն տա՝ կվերցնեմ ուժով, հետևից Նիկոլը գնում է Սյունիք, ի՞նչ է արվում՝ Ալիևը և Նիկոլը միասին ջարդում են սյունեցու ողնաշարը, մեր բոլորի ողնաշարը նպատակը, ծրագիրը դա է»:

Բեքարյանի խոսքով՝ մյուս խնդիրը, որը Փաշինյանը փորձում է լուծել, սյունեցիներին ընկճելն է. «Փորձում է Սյունիքի տղերքին ընկճել, այդ վիդեոներն ու շոուները տարածելով՝ փորձում է ողջ ժողովրդին ահաբեկել, որ պատրաստ եղեք, տեսեք՝ ձեզ ի՞նչ է սպասվում նախընտրական և ընտրական շրջանում: Ուզում է մնա Ալիևի հետ իր ծրագիրը իրականացնելու համար, իր համար չկա այս պետությունը, չկա Արցախը, իր համար չկա իր թիմը․ յուրաքանյուրին մատաղ կանի, միայն իր աթոռին մնալու օրը երկարի: Մենք պետք է մեկընդմիշտ հասկանանք, որ նրա՝ ամեն ավելի օրը մնալը տառապանք ու շատ դեպքերում անդառնալի կորուստ է, ինչպես 5000 երեխեքը և հայրենիքի կորցրած հատվածը: Մարդ ինչքա՞ն ստոր պետք է լինի, որ նոյեմբերի 10-ին ստորագրի, հիմա իրան ապուշի տեղ դնի, իր ստորագրած փաստաթղթի մեջ չկա միջանցք ու Նախիջևան բառը, լավ ո՞ւմ ես հիմարի տեղ դնում»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular