ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնտեսական անկման դեպքում մուտքերի ավելացման մասին խոսելը հերթական խաբեությունն է 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխանությունները հպարտանում են, որ բյուջեի հարկային եկամուտները այս տարվա առաջին եռամսյակում գերակատարվել են ավելի քան 22 մլրդ դրամով, 2020-ի նույն ժամանակաշրջանի համեմատ՝ Հայաստանի պետբյուջե հաշվեգրված հարկային եկամուտները նվազել են 16.1 միլիարդ դրամով կամ 4.6%-ով:

 Այս թեմայով 1or.am   կայքը զրուցել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ։

—Պարոն Բոստանջյան, ինչպե՞ս կմեկնաբանեք, այս երկուսը արդյո՞ք իրար չեն հակասում։

— Իհարկե հակասում են, ընդհանուր առմամբ նման ցուցանիշները, ոչ թե միայն բյուջետային մուտքերը,  այլ ընդհանրապես  վիճակագրական այն ցուցանիշները, որոնք իբր պետք է բնութագրեն տնտեսության վիճակը, միշտ տարբեր պատճառներով  դրանք չափազանցվում են նրա համար, որ որոշակի զանգված, ովքեր   կարող են ապակողմնորոշվել  հեշտությամբ  այդ ուղղությամբ,  ուրեմն  նրանց  կապակողմնորոշեն։ Սա այդ ցուցանիշներից մեկն է, որը իրականության հետ ընդանրապես որևէ աղերս չունի։ 

—Տնտեսական անկումը և ճգնաժամը դեռ շարունակվում են: Ձեր կարծիքով, որքան      ժամանակից հետո կարելի կլինի վստահաբար պնդել, որ ճգնաժամը հետևում է և Հայաստանը կրկին նույնպիսի դրական արդյունքներ ցույց կտա, ինչպես 2019-ին: 

— Տնտեսական անկումը իհարկե դեռևս շարունակվում է և նման պարագայում մտածել մուտքերի ավելացման մասին, առնվազն հերթական խաբեությունն է, որը երեք տարի շարունակ գնում է այս երկրում։  Իսկ ճգնաժամի հաղթահարում կարելի է ակնկալել, երբ մենք կունենանք պետական կառավարման համապատասխան համակարգ, որը ինչպես ցույց տվեց ժամանակը,  այս իշխանությունները ի զորու չեն իրականացնելու։ Մենք պետք է ունենանք այնպիսի համակարգ, որ և մասնագիտական առումով, և տարբեր այլ խնդիրներով  ոլորտին համապատասխան իմացությամբ և հմտություններով  կազմ կլինի և դա նշանակում է, որ ներկայից  ամբողջ կազմը պետք է փոխվի։

—Օրեր առաջ ԿԲ-ի կտրուկ միջամտության և ինտերվենցիայի արդյունքում դոլարի փոխարժեքը ավելի քան 10 դրամով նվազեց, որից հետո որոշակի կայունություն է դրսևորում: Ձեր կարծիքով, այս կայունությունը օբյեկտիվ հիմքեր ունի՞, թե՞ ԿԲ -ն շարունակում է թեկուզ ավելի փոքր չափերով, բայց միջամտել շուկային:

— Բնականաբար Կենտրոնական բանկը  սահմանադրույամբ և համապատասխան օրենքներով ունի գների կայունության և ֆինանսական համակարգում կայունության  ապահովման   գործառույթ։  Եվ հիմա ԿԲ-ն իր ունեցած գործիքաշարով  անում է առավելագույնը իր  այդ գործառույթը իրականացնելու համար։ Բայց  բոլոր պարագաներում և ֆինանսական շուկաի կայունության, և առհասարակ  գների սիստեմում տեղի ունեցող այն տատանումների վրա մեծապես պետք է տեսնել կառավարության ձեռքը, որը ըստ էության չունի այնպիսի տնտեսական քաղաքականություն,  որ կարողանա զսպաշապիկ հանդիսանա նման ոչ ցանկալի զարգացումների համար։ Իսկ ԿԲ-ն իր հերթին որպես ՀՀ  շուկայական հարաբերությունների  ձևավորման  ամբողջ ժամանակահատվածում ամենակայացած կառույց,  անում է առավելագույնը  մինչև անգամ ես որպես մասնագետ զարմացած եմ,  թե ինչպես  ԿԲ-ն կարողանում է  այս կտրուկ տատանումների ժամանակաշրջանում  գտնել դիմակայելու միջոցներ։ 

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular