ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլն անցել է բացահայտ ռեպրեսիաների. անկումը շատ ցավոտ է լինելու

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Այո, նրանք պետք է բերման ենթարկվեն եւ ստորանալով բերման ենթարկվեն». Այս խոսքերն արտաբերել է Հայաստանի վարչապետի աթոռին սոսնձված անձի պատգամավոր աներձագը՝ պատասխանելով լրագրողների հարցին Սյունիքում երեկ տեղի ունեցածի և գիշերվանից բերման ենթարկվողների մասին: Անձամբ ես ո՛չ զարմանում, և ո՛չ էլ զայրանում եմ՝ որևէ «ուսապարկից» նման մառազմատիկ մտքեր լսելուց, քանի որ այլ բան ակնկալելն առնվազն միամտություն կարող է լինել: Հրաչյա Հակոբյանը, Արփի Դավոյանը, Հովիկ Աղազարյանը, սրանք այն մարդիկ են, ովքեր պատրաստ են հանուն իրենց մանդատի ու իշխանության Սյունիքն էլ հանձնել, Վայոց Ձորն էլ հանձնել, թուրքի հետ թեյ խմել, նրանց կոշիկները լիզել: Հետևաբար արդեն անհնար է զարմանալ, թե ոնց են այս մարդիկ խոսում և գործում: Ինչևէ, ասելիքս մի փոքր այլ է:
 
Սյունիքում մինչև վերջ խայտառակվելուց հետո, Նիկոլն անցել է հակագրոհի: Երեկ գիշերվանից զանգվածային ձերբակալություններ են իրականացվում, կապ չունի՝ հիվանդ, թե տարեց, վիրավոր, թե առողջ, մարդկանց քարշ են տալիս ոստիկանական բաժանմունքներ: Ի դեպ, սա Նիկոլի թերևս մնացած միայն գործիքն է իշխանությունը պահելու: Ոստիկանությունն ու «ուսապարկերի» խմբակցությունը՝ ուրիշ քաղաքական հենարան կապիտուլացված Փաշինյանը չունի: Մնում է ռեպրեսիաները, մարդկանց ձերբակալելով, վախեցնելով լռեցնելը: Հնարավոր է՝ կարճաժամկետ կտրվածքում դա ինչ-որ արդյունք տա, սակայն երկար ժամկետի համար մենք բոլորս գիտենք, թե նման գործելաոճն ինչ արդյունքների է հանգեցնում:
 
Այդուհանդերձ՝ արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանն արդեն անցել է բացահայտ բռնաճնշումների, բառի բուն իմաստով պատերազմ է հայտարարել մի ողջ երկրի: Իհարկե, նա պարտվելու է այդ պատերազմում, քանի որ աշխարհում և ոչ մի ղեկավարի չի հաջողվել մի ողջ երկիր կործանել, հետո անամոթաբար ամեն գնով պահել իշխանությունը, ավելին՝ դուրս գալ ժողովրդի դեմ: Դա նաև Նիկոլին չի հաջողվելու ու անկումը շատ ցավոտ է լինելու իշխանության համար: Հաջորդը՝ պարզ է, որ ինչ-որ գործընթացներ են զարգանում Սյունիքի շուրջ: Պատահական չէր, որ Նիկոլի հետ Սյունիք էին գնացել մարդիկ, որոնց ներկայությունը մարզում առնվազն տարօրինակ էր: Այցին նախորդել էր նաև Ալիևի ռազմաշունչ հայտարարությունը Սյունիքը ուժով վերցնելու մասին: Ըստ երևույթին, Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ հերթական դավադրությունն է հյուսվում Նիկոլի ձեռամբ: Ինչևէ, արդեն ակնհայտ, լույսի պես պարզ իրողություն է, որ Նիկոլն ու Հայաստանը համատեղելի չեն, կամ մեկը պետք լինի, կամ մյուսը:
 
Անի Առաքելյան
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular