Բիլբաոն չի հյուրընկալի Եվրո-2020-ի խաղերը
ՍՊՈՐՏԻսպանիայի Բիլբաո քաղաքը չի հյուրընկալի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի հանդիպումներ:
ՈւԵՖԱ-ն Բիլբաոյի իշխանություններին հայտնել է, որ «Սան Մամեսը» հանվել է Եվրո-2020-ը հյուրընկալող ստադիոնների ցուցակից, փոխանցում է Marca-ն:
Չի բացառվում, որ Բիլբաոյի իշխանությունները դատի կտան ՈւԵՖԱ-ին: Ապրիլի 23-ին ՈւԵՖԱ-ն վերջնականապես կկողմնորոշվի Եվրո-2020-ի քաղաքների հարցում:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով Եվրո-2020-ը հետաձգվել էր մեկ տարով և կանցկացվի 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարն առաջին անգամ պետք է տեղի ունենար 12 քաղաքներում՝ Լոնդոնում, Մյունխենում, Հռոմում, Կոպենհագենում, Բուխարեստում, Ամստերդամում, Դուբլինում, Բիլբաոյում, Բուդապեշտում, Սանկտ Պետերբուրգում, Գլազգոյում և Բաքվում: