ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն առաքելություն ունի՝ հայ մարդկանց թշնամուն գերի հանձնելու․ մենք սյունեցիների հետ ամեն ինչ անելու ենք, որ հերթական դավաճանական քայլը տեղի չունենա. Միհրան Հակոբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս գործողություններն իսկապես ողբերգական են, սա չի խոսում, որ քաղաքական ռեպրեսիաներ են տեղի ունենում երկրում, այլ այստեղ կա մեկ այլ նպատակ, Նիկոլ Փաշինյանն ունի առաքելություն՝ հայ մարդկանց թշնամուն գերի հանձնելու: Իր ադրբեջանցի և թուրք տերերը  հանձնարարել են, պատվիրել են Սյունիքի մեր եղբայրներին գերին հանձնել նրանց: Այս մասին այսօր ՔԿ-ի դիմաց Tert.am-ի հետ զրույցում ասաց  քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը՝ խոսելով սյունեցիներին, համայնքների ղեկավարներին, քաղաքապետերին բերման ենթարկելու մասին:

Նշենք, որ բերման ենթարկվածների նկատմամբ քրեական գործ է հարուցվել, սակայն հստակ չի նշվում, թե որ քրեական գործի շրջանակներում են գործողություններ իրականացվում:

Հակոբյանը նշեց, որ սյունեցիները չեն կարող ապրել մի ճանապարհի կողքին, որը Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանին տալ: «Ինչպես եք պատկերացնում, որ մարդ ապրի մի ճանապարհի մոտ, որտեղ անվտանգություն չունի: Համայնքի, քաղաքների ղեկավարների նկատմամբ գործադրվող բռնությունները ողբերգական փաստարկումներ են, որ Փաշինյանը պատրաստվում է սյունեցիների աչը վախեցնելով՝ գերի հանձնել  թուրքական իշխանությանը»:

Նա շեշտեց, որ բոլորը պետք է քայլեր ձեռնարկեն այս ուղղությամբ և քայլերից մեկն այսօր բողոքի ձայն բարձրացնելը: «Մենք սյունեցիների կողքին կանգնած ենք, իրենց հետ համաձայն ենք ու իրենց հետ միասին ամեն ինչ անելու ենք, որպեսզի այս հերթական դավաճանական քայլը տեղի չունենա, մենք մեր ողնաշարը շտկելու ենք, մեր պետությունը պետություն ենք դարձնելու ու մեր վրեժը լուծելու ենք»:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ այցի ժամանակ սյունեցիները թույլ չեն տվել նրան մտնել համայնքներ: Բողոքի ակցիա է իրականացվել Սյունիքի տարբեր համայնքներում, որտեղ քաղաքացիները վանկարկել են «Նիկո՛լ, դավաճա՛ն, թո՛ւրք, հողատո՛ւ», հնչել են նաև տարբեր հայհոյանքներ և վիրավորանքներ, որոնց ներքո նա լքել է քաղաքները:

Փաշինյանը թիկնազորի ուղեկցությամբ մտել է Սյունիքի մարզպետարան և խորհրդակցություն անցկացրել, որի ընթացքում, մասնավորապես, նշել է. «Ես ուզում եմ անդրադառնալ այսօր Մեղրիում տեղի ունեցած միջադեպին․ հստակ է, որ տեղի է ունեցել օրենքի խախտում և ես ակնկալում եմ, որ հանրապետության իրավապահ մարմինները շատ հստակ և կոշտ կերպով կարձագանքեն իրավիճակին»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular