ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ նպատակով էր Փաշինյանը մեկնել Սյունիքի մարզ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նիկոլ Փաշինյանին Սյունիքում դարձյալ «սվիններով» ընդունեցին. Քաջարանում, Ագարակում և Մեղրիում, շատ մեղմ ասած, կոշտ արտահայտություններով ակցիաներ իրականացվեցին՝ ստիպելով հապճեպ փախչել այդ համայնքներից: Ճիշտ է, հարյուրավոր թիկնապահներով, ոստիկաններով Սյունիք մեկնած, քաղաքացիների հետ «արա»-ով ու «սրանց»-ով խոսացող Փաշինյանն իր հետ տարել էր «Նիկոլ վարչապետ» գոռացող մի քանի հոգի, ինչպես նաև կարողացել էր «քայլողների» մի երկու բարեկամ-ծանոթի միջոցով կամ այլ ճանապարհով իբր ջերմ ընդունելություն բեմականացնել, սակայն ակնհայտ է, որ սյունեցիները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ արժանապատիվ քաղաքացիներ են, երկրի, պետության ու Հայրենիքի նվիրյալներ: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով, Փաշինյանն իրականում մի բանի համար էր Սյունիք գնացել:

«Նպատակն էր Ալիևին ցույց տալ, որ ինքն այստեղ վերահսկողություն ունի: Դրա համար եկել էին կադրեր հավաքելու ու աշխարհին ցույց տալու, թե իբր Նիկոլը Սյունիքում վերահսկողություն ունի և կարողանալու է սպասարկել այն պահանջները, որոնք դրված են իր առջև թշնամու կողմից: Բայց մենք տեսնում ենք, որ ժողովուրդը թշնամու այդ օրակարգը ի չիք է դարձնում: Ժողովուրդն այս պահին թելադրում է իր քաղաքականությունը և՛ թշնամուն, և՛ դավաճան իշխանությանը», «Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը: Ի դեպ, մեր ունեցած հավաստի տեղեկություններով, նախօրեին նախատեսված է եղել Փաշինյանի այցը Կոտայքի մարզ և հանրության հետ հանդիպում մասնավորաբար Հրազդանում: Սակայն վերջին պահին բոլորի համար անակնկալ փոխել է ծրագրերն ու գաղտագողի մեկնել Սյունիք: Թե կոնկրետ որն է եղել նման արագ որոշման պատճառը, դեռևս հայտնի չէ:

Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, Փաշինյանը նպատակ է ունեցել «ձեռքի հետ» նաև բախումներ հրահրել, որպեսզի կարողանա գործեր կարել տալ, անհնազանդ սյունեցիների շրջանում ձերբակալություններ իրականացնել և ուժայինների տեռորի միջոցով կոտրել ընդդիմացողներին, ինչն, ի դեպ, արեց հրապարակային հանձնարա-րությամբ: Այսինքն, ըստ իշխանական սցենարի, իրականացվում է Նիկոլ Փաշինյանի՝ «Սյունիքի առումը» օպերացիան:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular