ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվայում մեկնարկեց Առնո Բաբաջանյանի 95-ամյակին նվիրված համերգաշարը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մոսկվայում մայիսի 28-ին մեկնարկեց հայ մեծանուն կոմպոզիտոր և դաշնակահար, ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 95-ամյակին նվիրված «Քանի դեռ հիշում եմ, ապրում եմ» խորագրով համերգաշարը:
Համերգի բացման իր խոսքում ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը նշեց, որ մեծանուն հայ կոմպոզիտորի թողած երաժշտական ժառանգությունը ինչպես Հայաստանում և Ռուսաստանում, այնպես էլ ողջ հետխորհրդային տարածքում առ այսօր անտարբեր չի թողել և ոչ մեկի: «Առնո Բաբաջանյանն այն մեծությունն է, որին գնահատում և սիրում են հավասարաչափ և իր հայրենիքում, և դրա սահմաններից դուրս, որովհետև նրա արվեստն,արտացոլելով հայկական ոգին և շունչը, եղել և մնում է համամարդկային», - ընդգծեց Օ.Եսայանը` նկատելով, որ խորհրդանշական է, որ համերգաշարի մեկնարկը համընկավ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա հետ, քանի որ պետությունը բացառիկ հնարավորություն է ազգի մշակութային ժառանգությունն ու ներուժը տնօրինելու և մյուս ժողովուրդներին այն մատուցելու համար: Այս մասին տեղեկացրին ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամլո ծառայությունից:
Ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանի` որպես բացառիկ երաժիշտ և իր գործի մեծ նվիրյալ Առնո Բաբաջանյանին իրստեղծագործություների շնորհիվ հաջողվել է միավորել տարբեր սերունդներ և ժողովուրդներ`համամարդկային արժեքների և, հատկապես, խաղաղ համակեցության գաղափարի շուրջ, ինչը մեր օրերում ստեղծված իրավիճակում առավել քան արդիական է:
Մոսկովյան համերգը կազմակերպվել էր Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի և «Ռուսաստանում հայերի միության» կողմից`Ռուսաստանի և Նոր-Նախիջևանի Հայոց թեմի հովանու ներքո և «Համաձայնություն» ընկերության աջակցությամբ: Համերգին հնչել են Առնո Բաբաջանյանի հայտնի ստեղծագործությունները` Հայաստանի և Ռուսաստանի էստրադայի մեներգիչների և երաժշտական խմբերի կատարմամբ:
Մեծանուն հայ կոմպոզիտորի 95-ամյակին նվիրված համերգաշարը կշարունակվի մինչև տարեվերջ Ռուսաստանում և այլ երկրներում, ինչպես նաև Հայաստանում և կեզրափակվի դեկտեմբերի 11-ին Մոսկվայի Մեծ Կրեմլյովսկի դահլիճում կայանալիք գալա-համերգով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular