ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացահայտվել են Բագրավանի նախկին ղեկավարի կողմից կեղծիքներ կատարելու, 17.275 մլն դրամի գույք հափշտակելու դեպքեր. ԱԱԾ

ԻՐԱՎՈՒՆՔ

Բացահայտվել են Բագրավանի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական կեղծիքներ կատարելու և համայնքի ընդհանուր 17.275.000 ՀՀ դրամի գույք հափշտակելու դեպքեր:  Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԱԾ-ից:

Հաղորդագրության մեջ ասվում է. «ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի ու Շիրակի մարզային վարչության աշխատակիցները, հետևողական պայքար տանելով  կոռուպցիոն երևույթների դեմ, համագործակցելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի աշխատակիցների հետ՝ բացահայտել են Շիրակի մարզի Բագրավան համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական կեղծիքներ կատարելու և համայնքի առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 17.275.000 ՀՀ դրամի գույք հափշտակելու դեպքեր:

Այսպես.

Համայնքի ղեկավար Ա.Պ-ն, նախնական համաձայնության գալով որոշ համագյուղացիների հետ, Բագրավանի համայնքապետարանում աշխատանքի է ընդունել  մի շարք անձանց,  նրանց աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում կազմել, հաստատել և վավերացրել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, բովանդակությամբ կեղծ «աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր», աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր, որոնցում ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել  հիշյալ աշխատակիցների կողմից աշխատանքի հաճախելու, իրենց գործառութային պարտականությունները կատարելու և այլնի վերաբերյալ: Այնուհետև, բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով` ներկայացրել է վճարման, որի արդյունքում համայնքի բյուջեից մի շարք անձանց անվամբ անհիմն կարգով ելքագրվել և ապօրինի, անհատույց, շահադիտական դրդումներով՝ վատնման կամ յուրացման  եղանակով 2015-2017 թվականների ընթացքում հափշտակվել է ընդհանուր 6.020.000 ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, Բագրավան համայնքի ղեկավար Ա.Պ-ն, նախնական համաձայնության գալով համայնքապետարանի հաշվապահի հետ,  2012-2013 թվականներն ընկած ժամանակահատվածում, համայնքի 22 բնակիչներից  ստանալով պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրված սերմացու ցորենի դիմաց կատարած 2.000.000 ՀՀ դրամ գումարի չափով վճարումները, այն չի մուտքագրել համայնքի բյուջե, չի փոխանցել «Սերմերի գործակալություն» ՊՈԱ կազմակերպության հաշվեհամարին և օգտագործելով իր պաշտոնեական դիրքը՝ յուրացման եղանակով հափշտակել է:

Վերոնշյալից բացի, Բագրավան համայնքի ղեկավարը 2010-2014 թվականների ընթացքում համայնքի սոցիալապես անապահով 10 անձանց անուններով լրացված և այլ անձանց կողմից ստորագրված կեղծ դիմումներով, համայնքի բյուջեից ելքագրել է ընդհանուր 1.500.000 ՀՀ դրամ գումար, որը չի փոխանցել վերջիններիս, փոխարենը հափշտակել է՝ օգտագործելով իր անձնական կարիքների համար:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է նաև, որ Բագրավան համայնքի ղեկավար Ա.Պ-ն, խարդախության եղանակով ուրիշի՝ առանձապես խոշոր չափերի հասնող գույքը հափշտակելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով իր ազգականների հետ՝ կազմել և վավերացրել է վերջիններին պատկանող ավտոմեքենաները համայնքապետարանի կողմից վարձակալելու վերաբերյալ բովանդակությամբ կեղծ պայմանագրեր, այնինչ, իրականում նշված ավտոմեքենաները երբևէ չեն օգտագործվել Բագրավան համայնքի  ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների կողմից կամ համայնքի կարիքների համար, որի արդյունքում կնքված ակնհայտ կեղծ վարձակալական պայմանագրերով պարտավորությունների կատարման շրջանակներում ավտոմեքենաների սեփականատերերի անվամբ համայնքի բյուջեից ելքագրվել և խարդախության եղանակով հափշտակվել  է առանձնապես խոշոր չափերի՝ 7.775.000 ՀՀ դրամ գումարը:

Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 1.1-րդ և 2-րդ կետերով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և  314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական ակտիվ միջոցառումներ Բագրավանի համայնքապետարանում կատարված կոռուպցիոն այլ հանցագործությունների դեպքերը բացահայտելու և դրանց արդյունքում տուժած քաղաքացիների ինքնությունները պարզելու ուղղությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular