ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմեն Սարգսյանը Կապանում հանդիպել է Սյունիքի մի շարք բնակավայրերի ղեկավարների հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այցելել է մարզկենտրոն Կապան, քաղաքապետարանում հանդիպում ունեցել Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի, Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի, Քաջարան համայնքի ղեկավարի տեղակալ Զոհրաբ Առաքելյանի, Նռնաձոր և Եղվարդ բնակավայրերի ղեկավարներ Ալեքսան Բոյաջյանի և Սպարտակ Զաքարյանի հետ։

Նախագահը նշել է, որ մարզային այցի ընթացքում եղել է սահմանամերձ մի շարք բնակավայրերում, հանդիպել բնակիչների ու համայնքների ղեկավարների հետ, ևս մեկ անգամ ծանոթացել խնդիրներին, որոնք հիմնականում տարբեր, բայց ինչ-որ առումով նաև նույնատիպ են։ «Յուրաքանչյուր գյուղ, որ դարձել է սահմանամերձ, իր սեփական խնդիրներն ունի։ Կա գյուղ, որը կիսվել է, գյուղի կեսը մնացել է հակառակորդի կողմում։ Կան գյուղեր, որոնք ջեռուցման, ջրամատակարարման և այլ խնդիրներ ունեն։ Սակայն հիմնականում բոլորին անհանգստացնող մի շատ կարևոր խնդիր կա՝ անվտանգության խնդիրը։ Այն բոլորին է վերաբերում,-ասել է նախագահը: -Այդ խնդիրը շատ ավելի խորն է, քան մենք պատկերացնում ենք։ Անվտանգության խնդիրը հստակ պատկեր ունի՝ ադրբեջանցի զինվորներն են կամ նրանց դիրքերը, դրոշները կամ ցուցատախտակները։ Իրականում անվտանգության բացակայության խոր զգացողություն կա։

Եկել եմ այստեղ նախ և առաջ ձեզ լսելու, գյուղացիներին լսելու, տեսնելու, թե ինչով կարող եմ ես կամ նախագահի ինստիտուտն օգնել։ Անհատների կարծիքը շատ կարևոր է, բայց նաև կարևոր է համակարգված, ձևավորված կարծիքն այն մարդկանց, ովքեր պատասխանատու են և ղեկավարում են»։

Համայնքների ղեկավարները ներկայացրել են պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, ինչպես նաև իրենց տեսակետներն ու մոտեցումներն անվտանգության հետ կապված հարցերի վերաբերյալ։

Նախագահ Սարգսյանն ու Մարդու իրավունքների պաշտպանն այցելել են նաև Կապանի օդանավակայան, ծանոթացել պայմաններին և հնարավորություններին, ինչպես նաև օդանավակայանի գործարկման հետ կապված, այդ թվում՝ անվտանգության խնդիրներին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular