ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական զինվորները սպառնում են Սյունիքի գյուղերի բնակիչների ֆիզիկական անվտանգությանը, խաթարվում է մարդկանց ազատ տեղաշարժը. ՀՀ ՄԻՊ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ու Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել են Սյունիքի մարզի Ճակատեն գյուղ: Այցի ընթացքում բնակիչները տեղեկացրել են, որ Կապանից Ճակատեն, Շիկահող ու այլ գյուղեր տանող ճանապարհին ադրբեջանական զինվորականների ներկայության պատճառով խուսափում են հատկապես երեկոյան ժամերին այդ ճանապարհով երթևեկելուց, տեղեկացնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը:

Ադրբեջանցի զինվորականները սպառնում են գյուղերի բնակիչների ֆիզիկական անվտանգությանը: Այդ ճանապարհին առկա են ցուցանակներ ու դրոշներ, որն էլ պատրվակ է ծառայում զինվորականների տեղակայման համար:

Դա խաթարել է խաղաղ բնակիչների ազատ տեղաշարժն այդ ճանապարհով: Այս ամենի պատճառով գյուղացիներն անգամ կենսական կարիքների համար (օրինակ՝ աշխատանքի կամ բժշկական հաստատություն մեկնելը կամ վերադարձը) ստիպված են ձեռնպահ մնալ երեկոյան ժամերին այդ ճանապարհով երթևեկելուց՝ իրենց ու ընտանիքների անվտանգության նկատառումներից ելնելով:

Ավելին, գյուղերի բնակիչների և համայնքային մարմինների տեղեկությունների համաձայն՝ գյուղերի անմիջական հարևանությամբ շարունակվում են արձանագրվել կրակոցների դեպքեր: Ըստ ահազանգերի՝ կրակոցները պարզ լսվում են գյուղերում, նպատակ ունեն ահաբեկել խաղաղ բնակիչներին ու առաջին հերթին երեխաներին ու կանանց:

Անվտանգային ու սոցիալական խնդիրներ ևս բնակիչները ներկայացրել են Հանրապետության նախագահին ու Մարդու իրավունքների պաշտպանին:

Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատել է իր դիրքորոշումը, որ պատերազմից հետ ադրբեջանական զինված ուժերի տեղակայումները, այդ թվում՝ դրոշներն ու ցուցանակները զուրկ են իրավական որևէ հիմքից, պետք է հեռանան այդ վայրերից և ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի:

Այդ խնդրին անդրադարձել է նաև հանրապետության նախագահը:

ՀՀ նախագահի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերը կամփոփեն համատեղ այցի արդյունքները և ըստ իրավասության՝ կձեռնարկվեն համապատասխան քայլեր, այդ թվում՝ համատեղ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular