ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


17-ամյա հայ ֆուտբոլիստը «Դինամոյում» կստանա տարեկան 420 հազար եվրո

ՍՊՈՐՏ

Ռուսաստանցի կիսապաշտպան Արսեն Զախարյանը պայմանավորվել է Մոսկվայի «Դինամոյի» հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ, հաղորդում է Sports.ru-ն՝ հղում անելով t.me/karpinside-ին։

Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2024թ․ հունիս։ 17-ամյա ֆուտբոլիստը կստանա տարեկան 420 հազար եվրո։ Հաջողությունների աճի հետ կաճի նաեւ Զախարյանի աշխատավարձը։ Նա կստանա 800 հազար եվրո բոնուս «Դինամոյի» հետ նոր պայմանագիր կնքելու համար։

Հաջորդ մրցաշրջանում Զախարյանի տրանսֆերային գինը կսահմանվի 15 միլիոն եվրո, որը ֆուտբոլիստի պայմանագրի համաձայն՝  առաջարկելու իրավունք կունենան միայն Անգլիայի, Իսպանիայի, Իտալիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ուժեղագույն լիգաների ակումբները։ Պայմանագրի ավարտին Զախարյանի հրաժարագինը կկազմի 30 միլիոն եվրո։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular