ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես վստահ եմ՝ կտրված մասում Օնիկ Գասպարյանը զեկուցում է այն, ինչը մեզ սպասվում է. բացառվում է, որ Օնիկ Գասպարյանը ստի. մեղավորները միանշանակ պետք է պատժվեն. Մովսես Հակոբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եթե գաղտնազերծելու հնարավորություն կար, ապա պետք է ամբողջությամբ գաղտնազերծել, այլ ոչ թե մեկ կտոր, որտեղ անգամ Օնիկ Գասպարյանի խոսքն ավարտված չէ: Այս մասին այսօր  «5-րդ ալիքի» հետ հարցազրույցում ասաց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ խոսելով Անվտանգության խորհուրդի հրապարակած ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի զեկույցի վերաբերյալ գաղտնազերծված փաստաթղթերի թեմայի մասին:

«ԶՈՒ-ում զեկույցի կարգը հետևյալն է՝ զեկուցում են այն, ինչը կատարվում է և այն, ինչը մեզ սպասվում է, ես վստահ եմ, որ կտրված մասում Օնիկ Գասպարյանը զեկուցում է այն, ինչը մեզ սպասվում է, որովհետև ես Օնիկ Գասպարյանի հետ խոսել եմ, ասել եմ՝ ամեն ինչ ներկայացրե՞լ ես գլխավոր հրամանատարին, ես հիմա կարող եմ երդվել՝  այն խոսքերը, որոնք Օնիկ Գասպարյանն ասել է նոյեմբերի 17-ին, ինձ ասել է սեպտեմբերի 30-ին»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ ի պատասխան ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ 2020 թվականի նոյեմբերի 17-ի հայտարարության՝ Անվտանգության խորհրդի գրասենյակը պարզաբանել է սույն հայտարարությունում հնչած որոշ պնդումներ և հրապարակել վերջինիս առնչվող գաղտնազերծված փաստաթղթեր:

Դիտարկմանը, թե իշխանություններն ամեն կերպ փորձում են ապացուցել, որ Օնիկ Գասպարյանը ստում էր այն մասով, թե պատերազմի 4-րդ օրն արդեն Նիկոլ Փաշինյանին կոչ է արել կանգնեցնել պատերազմը, գեներալ-գնդապետը պատասխանեց՝ Օնիկ Գասպարյանի ամենակարևոր առավելությունը նրա պարկեշտությունն է և համարձակությունն այն մասով, որ իրերն անվանում է այնպես, ինչպես կա:

«Բացառվում է, որ Օնիկ Գասպարյանը ստի: Այս տեսակետից հիմա ճիշտ է, որ Օնիկ Գասպարյանը չի խոսում և ցանկացած պաշտոնյա, որը պատերազմի ժամանակ ունեցել որոշում կայացնելու հնարավորություն, հիմա շատ ասելիք ունի, բայց ոչ եթերային, որովհետև դրա համար անհրաժեշտ է ստեղծել հանձնաժողով, որպեսզի այդ նյութը հավաքագրվեն այդտեղ: Օնիկ Գասպարյանն ինչ էլ, որ խոսի, լուրջ գաղտնիություն է պարունակելու»,-ասաց նա  և հավելեց, որ այս պահին այնքան կարևոր չէ, թե ով է մեղավոր եղել, այլ ավելի կարևոր է իմանալ, թե որոնք են եղել մեր կողմի բացերը  և դրանք շտկել:

Հակոբյանը շեշտեց, որ իր ասածը բացարձակ չի նշանակում, որ մեղավորները չպետք է պատժվեն, բայց այս պահին ավելի կարևոր է, որ ապագան տեսնեն և բանակ ստեղծեն: «Բայց մեղավորները չպետք է մտածեն, որ պատերազմն ամեն ինչ ջնջելու ու տանելու է: Մեղավորները միանշանակ պետք է պատժվեն, ծառայողական քննություններ պետք է իրականացվեն, պետք է քրեական գործ հարուցվի, բայց մեր երկիրն այն վիճակում է, որ ժամանակ չկա այդքան սպասելու»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular