ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հավանական է նորից հայտնվենք հայրենազուրկ ազգերի շարքում․ Ազգին դարձրել են աննպատակ ժողովուրդ․Քաղաքագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Պատմությունց դասեր քաղելու փոխարեն մենք շարունակում ենք խաղալ ազգակործան պատուհաս մոդերատորի խաղը: Խաղ, որն իր տրամաբանությամբ չի տարբերվում 2018-ին հրապարակ բերված խաղից՝ «կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանի Հանրապետությունը վարչապետ չի ունենա» խաղից:

 

Կապիտուլյանտ մոդերատորը կրկեսի վերածված Հայաստանի Հանրապետությունում ծաղրածուի պես էլի ու էլի դուրս է գալիս մանեժ նույն ներկայացումով՝ կամ-կամի, սև ու սպիտակի, ներկայի ու նախկինի կեղծ, պառակտող ու կործանարար օրակարգը թելադրելով:

 

Ծաղրածուի այդ հնարքին ծափահարում են բոլորը: Ծափահարում է լուզերների իշխանություն կոչվածը, ծափահարում է խորհրդարանական ընդդիմությունը, լուռ համաձայնվում է ընդդիմությունը, ժողովրդավարության վահանով պաշտպանվող քաղհասարակությունը, եկեղեցին ու անգամ չորրորդ իշխանությունը: Բոլորս ենք լրահոսում ամեն օր կարդում ծաղրածուի ամեն ներկայացման ու շրջայցի մասին նյութեր: Իսկ հասարակությունը, որ վերջին երեք տարում կորցրել է զարմանալու բնազդը, նորից մտածում է կամ-կամի շուրջ:

Ինչպես դարեր առաջ Հռոմի ու Տիզբոնի, այնպես էլ հիմա է ընտրությունը հյուսիսի ու արևմուտքի միջև: Իսկա մեր ապագայի, մեր ազգային ու պետական շահի մասին հանրային օրակարգում ոչ մի դիսկուրս չկա: Ծաղրածուն ու նրա ձեռնասուն կենդանիները իրենց ներկայացումներով ոչ մի խոսք, ոչ մի միտք չեն արտաբերում մեր պետական ու ազգային շահի մասին:

 

Հանրությանը նրանք չեն ծանրաբեռնում իրական խնդիրներով, ամեն օր մաշվող մեր պետականությունը կայունացնելու փոխարեն նրանք խոստանում են վերջ տալ թավիշին, խլել հարուստներից ու բաժանել նրանց ունեցվածքը կարիքավոր ժողովրդին: Ազգին դարձրել են ժողովուրդ, աննպատակ ժողովուրդ ու ժողովրդավարությունը ծախում են հենց ժողովրդի վրա խորամանկ հոգեվորս աղանդավորի պես:

Իսկ այս ընթացքում պետականությունը օր օրի մաշվում է, օր օրի քանդվում են նրա վերջին հիմքերը, ու մենք հավանական է նորից հայտնվենք հայրենազուրկ ազգերի շարքում, եթե օր առաջ հանրային քննարկման օրակարգ չբերենք ՊԵՏԱԿԱՆ ու ԱԶԳԱՅԻՆ շահի դիսկուրսը, դիսկուրս, առանց որի մեր ներկան դատարկ է, ապագան՝ ոչ մխիթարական»:

 

 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular