ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի ԶՈՒ կողմից շահագործվող զինված ԱԹՍ-ների քանակը հասցվել է 140-ի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի զինված ուժերի կողմից շահագործվող զինված անօդաչու թռչող սարքերի քանակն ավելացել է՝ հասնելով 140-ի, հայտնում է Ahval-ը` նկատելով, որ սա հավասար է F-16 կործանիչների ավիապարկի կեսին:

Բացի այդ, Թուրքիայի ԶՈՒ-ն ունի 1500 անզեն անօդաչու թռչող սարք, 200 «մինի անօդաչու» և 500 KARGU-2 «կամիկաձե» ԱԹՍ։

Վերջին մոդելի ԱԹՍ-ն, որը հաջորդող տարիների ընթացքում համալրելու է Թուրքիայի զինանոցը, Akicic կոչվող ԱԹՍ-ն է, որի փորձարկումներն այս տարի ավարտվել են։

Թուրքիայի զինված անօդաչու թռչող սարքերը վերջին տարիներին դարձել են Սիրիայում, Իրաքում, Լիբիայում և Արցախում (Լեռնային Ղարաբաղում) նրա ռազմական միջամտությունների խորհրդանիշը:

Հայտնի է, որ թուրքական 160 զինված անօդաչու թռչող սարք շահագործվում է Թուրքիայի զինված ուժերի, Ազգային հետախուզական կազմակերպության և անվտանգության այլ ուժերի կողմից՝ Ուկրաինայում, Ադրբեջանում և Կատարում։ Այլ պետություններ, ներառյալ Պակիստանը և Ղազախստանը նույնպես թուրքական անօդաչու թռչող սարքեր ձեռք բերելու հետաքրքրություն են ցուցաբերել։

Ամենահայտնի TB-2 Bayraktar ԱԹՍ-ն Թուրքիայի ավիապարկի հիմնական հենակետն է։ Այն արտադրվել է Հալուք Բայրաքթարին պատկանող ընկերության կողմից, որի եղբայրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան է։

Թերթը նշել է, որ, թուրքական անօդաչու թռչող սարքերը հաճախ ներգրավված են եղել Իրաքյան Քուրդիստանում, ինչպես նաև Թուրքիայի տարածքում խաղաղ բնակիչների նկատմամբ իրականացված գործողություններում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular